>


Այսօր՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: SHAMSHYAN.com ահազանգած մի քանի քաղաքացիներ հայտնում էին, որ իրենք մի քանի անգամ ահազանգել են Երևանի 1-03 շտապօգնության կենտրոն ու խնդրել են, որպեսզի շտապօգնության բժիկների հերթապահ խումբը մոտենա Մոլդովական փողոց, որտեղ ավտոմեքենայի մեջ վարորդի ինքնազգացողությունը վատացել է:








Քոչարյանի զոհերը

Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամաներ շտապօգնության բրիգադը, տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները: Ի վերջո, միանգամից ժամանեց 2 շտապօգնության ավտոմեքենա, ովքեր քաղաքացիների, պարեկային ոստիկանների օգնությամբ տղամարդուն տեղափոխեցին հիվանդանոց:


Երևանի 1-03 շտապօգնության կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ բժիշկների խումբը կանչից հետո նշված վայր հասել է 14 րոպե անց և հերքեցին, որ բժիշկների հերթապահ խումբը ուշացել է, մինչդեռ քաղաքացիներն էլ իրենց էին պնդում:



Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Сообщение Քաղաքացու ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս վատացել է. բնակիչները մեղադրում էին շտապօգնությանը՝ ուշ մոտենալու համար появились сначала на MediaNews.


от admin

-->