>

Ընտրական օրենսգրքի նորմի մեկնաբանման աղբյուր եւ դրանով իբր մեզ հակադարձելու միջոց




Քոչարյանի զոհերը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար հանդիսանում է Դավիթ Հարությունյանի կոնտեքստից կտրված խոսքը, այն պարագայում, որ ուրիշ հարցերում միշտ հակադարձում էին Դավիթ Հարությունյանի մեկնաբանություններին։





Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանն՝ անդրադառնալով ՔՊ–ի՝ ՍԴ ներկայացրած դիրքորոշմանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Ծանոթանում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ՍԴ ներկայացված դիրքորոշմանը։


Տեղեկացնեմ, որ փաստորեն այդ կուսակցությունը կայուն հղում է տալիս Սահմանադրական դատարանի ընտրական վեճերի վերաբերյալ նախկին որոշումներին։ Հենց այն որոշումներին, որոնց համար ՍԴ-ի հեղինակության վերաբերյալ «ինչ ասես, ասել էին»։ Իհարկե «փոքրիկ» հանգամանք հաշվի չեն առել, որ ՍԴ մասին նոր օրենքը ուժի մեջ է մտել 2018 թվականի հունվար ամսին, իսկ այդ որոշումները լրիվ այլ ընթացակարգով ՍԴ մասին օրենքի շրջանակներում են ընդունվել, բայց պետք է ըմբռնումով մոտենալ



ի վերջո Արդարադատության նախարարի պաշտոնակատարը բացի այդ կուսակցությանը ՍԴ-ում ներկայացնելուց՝ այլ ծանրաբեռնվածություն ունի։ Ի դեպ, Ընտրական օրենսգրքի նորմի մեկնաբանման աղբյուր եւ դրանով իբր մեզ հակադարձելու միջոց այդ կուսակցության համար հանդիսանում է Դավիթ Հարությունյանի կոնտեքստից կտրված խոսքը, այն պարագայում, որ ուրիշ հարցերում միշտ հակադարձում էին Դավիթ Հարությունյանի մեկնաբանություններին։

Հետաքրքիր բացահայտման միջոց է սահմանադրական արդարադատությունը»։

Сообщение «Փոքրիկ» հանգամանք հաշվի չեն առել. Ինչ է հայտնում Վարդեւանյանը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->