>

Այսօր՝ հուլիսի 8-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողների կողմից հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել BMW X6 մակնիշի 67 ՏՏ 858 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը Երևանի բնակիչ, 29-ամյա Վլադիմիր Արևշատյանը, ով 1 օր առաջ  նշված ավտոմեքենայով չարամտորեն խախտել էր ճանպարհային երթևեկության կանոնները, ինչպես ասում էին ականատեսները՝ «զվռնում էր» մայթերով, ենթարկվեց վարչական պատասխանատվության, ինչը դաս կլինի ինչպես նրա, այնպես էլ նրա նման բազմաթիվ օրինախախտ վարորդներին, որպեսզի վերջապես ընկալեն, որ «ոչ վերին արտի ցորենն են, ոչ էլ երկնքից մանանա թափողներ»: Պետք է հարգեն օրենքը, երթևեկեն ճանապարհայինի երթևեկության կանոնները պահպանելով, հակառակ դեպքում՝ կհայտնվեն պարեկային ծառայություն կատարող ոստիկանների   աշխատանքային փայտիկի տակ:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հուլիս 6-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը Երևանում ծառայության անցնելու կապակցությամբ  այցելել էր պարեկային ծառայության Երևանի գունդ, իսկ այսօր պարեկային  ծառայողները անցել են իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը: Գաղտնիք չէ, որ Երևանում կան որոշ վարորդներ, ովքեր իրենց վեր են դասում օրենքից ու կարող են չարամտորեն խախտել ճանապարհային երթևեկության կանոնները և  իրենց երկաթյա նժույգով «զվռնել» մայթերով:








Քոչարյանի զոհերը

Հուլիսի 6-ին Իսակովի պողոտայում իրեն օրենքից վեր դասելով, BMW X6  մակնիշի 67 ՏՏ 858 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, արհամարհելով օրենքը, կոպիտ կերպով խախտելով ճանապարային երթևեկության կանոնները, մայթով էր  երթևեկում: Եթե քաղաքակիրթ երկրում սույն երիտասարդ վարորդը, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Երևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Վլադիմիր Արևշատյանն է, երթևեկեր, ապա իր ավտոմեքենայի գույնի կլորիկ գումարով վարչական պատասխանատվության կենթարկվեր, ավտոմեքենան էլ տևական ժամանակ կտեղափոխվեր պահպանվող հատուկ տարածք, որպեսզի հետագայում նման ձևի չարհամարհի օրենքը:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



 

© shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2021/07/08/1190977/


от admin

-->