>




Քոչարյանի զոհերը

Թուրքիան ու Ադրբեջանը Արցախի գրավյալ տարածքներում պատրաստվում են ռադիոլոգիական ուսումնասիրություններ իրականացնել։ Այս մասին գրում է ադրբեջանական Trend-ը՝ վկայակոչելով թուրքական կառավարությունում իր աղբյուրներին։





Բացի այդ, լրատվամիջոցի աղբյուրն ասել է, որ Արցախի գրավյալ տարածքներում նախատեսվում են նաև ռադիոմետրիկ ուսումնասիրություններ։ Գործակալության զրուցակիցը նաև նշել է, որ տարածքները, որտեղ կատարվելու են հետազոտությունները, որոշելու է ադրբեջանական կողմը։ «Ռադիոմետրիկ ու ռադիոլոգիական հետազոտությունները կկատարեն Թուրքիայի Բնական պաշարների ու էներգետիկայի նախարարությունը, Թուրքիայի Էներգիայի, միջուկային էներգիայի ու օգտակար հանածոների գործակալությունը, ինչպես նաև Էներգետիկայի նախարարությանն առընթեր լեռնահանքային, հետազոտական ու հետախուզական գլխավոր վարչությունը»,- ասել է զրուցակիցը։




Նա նաև հայտնել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը փորձի փոխանակում են անցկացնելու «խելացի քաղաքների» ստեղծման ոլորտում, շարունակելու են քայլեր ձեռնարկել «խելացի քաղաքների» համատեղ նախագծերի պատրաստման ուղղությամբ։ ««Խելացի քաղաքների» նախագծերի ստեղծումը նախատեսվում է իրականացնել նաև Ադրբեջանի՝ «օկուպացիայից ազատված շրջաններում»,- ասել է Trend-ի աղբյուրը։ Նախօրեին էլ Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հայտարարել էր, որ Արցախի գրավյալ Զանգելանի շրջանում 2022 թվականի հունվարին պատրաստ կլինի առաջին «խելացի գյուղը»։

Сообщение Ադրբեջանն ու Թուրքիան Արցախի գրավյալ տարածքներում ռադիոլոգիական հետազոտություններ են անցկացնելու появились сначала на MediaNews.


от admin

-->