>

Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 3 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։




Քոչարյանի զոհերը

Նշվում է, որ հուլիսի 9-ին, ժամը 01։06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ․ բախվել են երկու ավտոմեքենա, կա արգելափակված տուժած։





Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «BMW 530» և «BMW 3» (վարորդ՝ Ռ․ Ա․) մակնիշների ավտոմեքենաները:


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «BMW 530» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:



Փրկարարները «BMW 530» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Նա նույնպես հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Сообщение Բաղրամյան պողոտայում BMW–ներ են բախվել. կան տուժածներ появились сначала на MediaNews.


от admin

-->