>


ArmDaily.am-ի տեղեկություններով` այս պահին խուզարկում են Գորիս խոշորացված համայնքի Որոտան վարչական շրջանի ղեկավար Սուրեն Օհանջանյանի տունը։
Մեզ հետ զրույցում Որոտան վարչական շրջանի ղեկավար Սուրեն Օհանջանյանը հաստատեց տեղեկությունը, որ իրենց տանը խուզարկություն են իրականացնում։ Նա ասաց, որ տեղյակ չի՝ ԱԱԾ-ն է, թե Ոստիկանությունը։








Քոչարյանի զոհերը

«Խառն են, եկել են, խուզարկում են, ինձ դատարանի որոշումը ցույց տվեցին։ Կաշառքի հետ կապված թղթեր, փող տալու թղթեր են փնտրում, բայց ոչինչ չեն գտնելու, որովհետև նման բան չկա։ Համայնքի բոլոր բնակիչներն էլ գիտեն, որ մաքուր եմ, արդար եմ ու նման բան չի եղել»,-ասաց Օհանջանյանը։


Որոտանի ղեկավարն ասաց, որ իրենց գյուղի այն բնակիչներին, ովքեր Գորիսի համայնքապետարան էին դիմել սոցիալական աջակցություն ստանալու նպատակով՝ կանչել էին Գորիսի ոստիկանություն, հարցաքննել ու հետ ուղարկել։



Նախօրեին, Որոտանից մեզ տեղեկություն էին փոխանցել, որ գյուղի բնակիչներին տեղափոխում են Երևան՝ նրանից ցուցմունքներ կորզելու նպատակով։

Сообщение Խուզարկում են Որոտանի վարչական շրջանի ղեկավարի տունը появились сначала на MediaNews.


от admin

-->