>

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2021 թվականի հունիսի 30-ի n 692-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում է ստորագրել.

«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`




Քոչարյանի զոհերը

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հունիսի 30-ի «Պատվիրակություն Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին» N 692-Ա որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.





«ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ

ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`

1․ «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական 11-րդ ցուցահանդեսին և դրա շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու նպատակով 2021 թվականի հուլիսի 5-7-ը Ռուսաստանի Դաշնություն (Եկատերինբուրգ) և առևտրատնտեսական ոլորտի հայ-ռուսական օրակարգային հարցերը քննարկելու նպատակով 2021 թվականի հուլիսի 7-8-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։


2․ Վահան Քերոբյանի, Նարեկ Տերյանի, Արմեն Այվազյանի և Արմեն Եգանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Եկատերինբուրգ) գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, և Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

ՌԴ մեկնող պատվիրակության կազմը



Վ․ Քերոբյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար (պատվիրակության ղեկավար)

Ն․ Տերյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

(05.07.2021 թ.- 07․07․2021 թ., Եկատերինբուրգ,

07․07․2021 թ., Մոսկվա)

Ա․ Այվազյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ

Ա․ Եգանյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ»»,-ասված է որոշման մեջ:

Сообщение Նիկոլ Փաշինյանը փոփոխություն է կատարել Ռուսաստան պատվիրակություն ուղարկելու վերաբերյալ որոշման մեջ появились сначала на MediaNews.


от admin

-->