>

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 9-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է 50-ամյա Յուրա Ֆահրադյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել հուլիսի 4-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։




Քոչարյանի զոհերը

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ տեղքւմ հետաքննական աշխատանքները ղեկավարած ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Միշա Ստեփանյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 4-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, բախվել էին ՎԱԶ 21012 և КрАЗ մակնիշի բեռնատար ավտոմեքենաները։ Բախման հետևանքով ՎԱԶ-21012-ի վարորդը արգելափակվել էր ավտոմեքենայի մեջ և նրան ավտոմեքենայից դուրս բերելու համար օպերատիվորեն դեպք վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Օպերատիվորեն ժամանել էր նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:






Փրկարարները քաղաքացիների օգնությամբ հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս էին բերել ավտոմեքենայից, ում տեղում բժիշկները առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու Միշա Ստեփանյանը:



Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2021/07/09/1191018/


от admin

-->