>


Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հայտարարել է, որ Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվելիք 1,6 մլրդ եվրո աջակցությունից բացի, այլ աղբյուրներով կմոբիլիզացվի հավելյալ 1 մլրդ եվրո։ Ընդհանուր ներդրումային փաթեթը կկազմի 2,6 մլրդ եվրո: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Մանե Ադամյանը։








Քոչարյանի զոհերը

«Պաշտոնական այցով Երևանում գտնվող ԵՄ հանձնակատարն այսօր հայտարարեց, որ Արևելյան գործընկերության շրջանակում համատեղ մշակված Տնտեսական և ներդրումային պլանի ներքո տարբեր ֆինանսական գործիքներով ՀՀ-ին տրամադրվելիք 1,6 մլրդ եվրո աջակցությունից զատ, այլ աղբյուրներով կմոբիլիզացվի հավելյալ 1 մլրդ եվրո` ընդհանուր ներդրումային փաթեթը դարձնելով 2,6 մլրդ եվրո»,- գրել է Ադամյանը։


Հիշեցնենք, որ եվրոպական հանձնաժողովը և Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչը նախկինում նախանշել էին Հայաստանի և Արևելյան գործընկեր երկրների հետ առաջիկա տարիների համագործակցության առաջնահերթություններին թափ հաղորդելու վերաբերյալ առաջարկի ընդհանուր նկարագիրը։

Այս օրակարգը հիմնված է հինգ երկարաժամկետ նպատակների վրա՝ հիմքում ունենալով դիմակայունությունը՝ 2020թ մարտին հրապարակված՝ Արևելյան գործընկերության ապագան 2020թ․ հետո տեսլականին համահունչ:Օրակարգը կյանքի կկոչվի տնտեսական և ներդրումային պլանով հասանելի 2.3 միլիարդ եվրո դրամաշնորհների, խառնուրդ ֆոնդերի և երաշխիքային միջոցների բյուջեից, որոնք կարող են հավաքագրել մինչև 1,7 միլիարդ եվրո պետական և մասնավոր ներդրումներ:



Այս առաջարկը կդառնա Արևելյան գործընկերության ապագային միտված քաղաքականության քննարկումների առարկա, այդ թվում`2021թ․ դեկտեմբերին նախատեսված Արևելյան գործընկերության գագաթնաժողովում:

Сообщение 1,6 մլրդ եվրոյից բացի, Հայաստանը ԵՄ-ից կստանա ևս 1 մլրդ եվրո появились сначала на MediaNews.


от admin

-->