>




Քոչարյանի զոհերը

«Ռուս խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում իրավիճակը շարունակում է համեմատաբար կայուն մնալ։ Առանձին միջադեպերը արագ լուծվում են հայ և ադրբեջանցի գործընկերների օժանդակությամբ։ Ռուս խաղաղապահների նկատմամբ պրովոկացիան գործողություններ չեն արձանագրվում»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան





Զախարովան նկատել է, որ հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում տիրող իրավիճակը միջազգայնորեն ֆիքսված սահմանների բացակայության հետևանք է։




«Ընդհանուր պատկերն, անկասկած, խորացնում է կողմերի մոտ վստահության պակասը։ Որպես տվյալ խնդրի կայուն և երկարատև լուծում, մենք տեսնում ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանների միջև դելիմիտացիայի աշխատանքների արագ մեկնարկը, դեմարկացիայի ավարտմամբ։ Մենք պատրաստ ենք ցուցաբերել համապատասխան խորհրդատվություն, և ներկա պահին ընթանում են շփումներ արտաքին և պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաև սահմանապահ ծառայության հետ, լարվածության թուլացման նպատակով»,-ասել է Զախարովան։

Сообщение Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է շտապ սկսել սահմանային դելիմիտացիա. ՌԴ ԱԳՆ появились сначала на MediaNews.


от admin

-->