>


Զոհված զինծառայողների դիերի մի մասը զինծառայողների ծնողներն ու հարազատները արդեն վերցրել են: Այս մասին, ՀԺ-ի հարցին ի պատասխան, ասել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:








Քոչարյանի զոհերը

Անդրադառնալով հարցին՝ ե՞րբ կլինի 3 նախարարությունների հայտարարությունը, Ավանեսյանն ասել է, որ չի կարող օր նշել:


Ավելի վաղ Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ եթե լինեն որոշ անձինք, որոնք անհեռանկար կերպով չեն վերցնի զոհված զինծառայողների նույնականացված դիերը դիահերձարաններից, պետությունը իր վրա կվերցնի հուղարկավորությունը կազմակերպելու պատասխանատվությունը: Ըստ Ավանեսյանի՝ զոհվածների մարմինները չեն կարող երկար ժամանակ մնալ դիահերձարաններում, անգամ եթե սառնարանային պայմաններ կան:



Աղբյուրը նաև գրում է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների՝ 100-ից ավելի նույնականացված մարմիններ կան, որոնք տարբեր պատճառներով հարազատները չեն վերցնում դիահերձարաններից: Կան դեպքեր, երբ նրանք ուղղակի չեն ուզում ընդունել, որ իրենց տղան զոհված է, և հավատում են, որ գերեվարվածների թվում է ու վերադառնալու է:

Сообщение Զոհվածների դիերի մի մասը ծնողները վերցրել են. ի՞նչ կլինի, եթե հրաժարվեն վերցնել появились сначала на MediaNews.


от admin

-->