>

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հայտարարում է, թե ամբողջությամբ աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը քաղաքական անհրաժեշտություն է: Այս մասին նա ասել է «Ազատության» զրույցում:

Նա պնդել է. ոչ ցանկացած ողջամիտ մարդ այսօր պարտավոր է աջակցել Նիկոլ Փաշինյանին․ «Ազնիվ ա իր նպատակների մեջ, ազնիվ ա իր ցանկությունների մեջ: Ինձ համար սա չափազանց կարեւոր նշանակություն ունի․․․ Եվ ազնիվ ա իր քաղաքական ուղղվածություն մեջ, որը ինձ համար ընդունելի է անձնապես: Այլ հարց է, թե դա հիմա ինչ չափով է իրականացվում: Իմ ասած հետեւյալն է, որ եթե ես գտնում եմ, որ եւ՛ նպատակների, եւ՛ ցանկությունների, եւ՛ գործողությունների հաջորդականության մեջ կա էդ ազնվությունը եւ երկրի բարօրությանն ուղղված ա իրականացվում, ես միշտ կկանգնեմ իրա կողքին, ցանկացած պահի»:




Քոչարյանի զոհերը

Կոստանյանը, հակառակ խմբակցության այլ պատգամավորների, նաեւ հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ոչ թե ինչ-որ հրապարակի, այլ Հանրապետության լայն զանգվածների նախընտրելի առաջնորդն է։




Նրա հրաժարականից հետո այլ թեկնածու առաջադրելը, ըստ Կոստանյանի, կլինի «արհեստածին ու վտանգներով լի»:

«Եթե կա որեւէ այլ անձ, որը ունի հանրային կոնսոլիդացիայի նման մակարդակ, ուրեմն հրաշալի մրցակցություն կլինի: Բայց ես դեռ չեմ տեսնում: Կարող ա քսան օրից լինի, կարող ա մեկ ամսից լինի: Նստենք, քննարկենք, որոշենք: Բայց ես էս պահին տեսնում եմ, որ չկա: Հետեւաբար նույն իմ խմբակցության գործընկերները եւ բոլոր պատգամավորները, իմ կարծիքով, ունեն առնվազն նույն սկզբունքը, ինչ որ ես հիմա հայտնեցի: Այսինքն, որեւէ մեկը չի պատրաստվում ու դա անընդունելի կլինի, որ երկրի դեմ որեւէ գործողություն կատարի»,-ասել է Կոստանյանը:


Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցում նախկինում բազմիցս դեմ արտահայտված ՀՀԿ խմբակցության պատգամավորն այսօր էլ նշում է, որ դրա իրավական անհրաժեշտությունը այժմ էլ չկա, սակայն, ըստ նրա, առավել կարեւոր է խորհրդարանն ազատ արձակելու ներկայիս քաղաքական պահանջը։


Գեւորգ Կոստանյանի խոսքով, Հանրապետական խմբակցությունում իր տեսակետը կիսող բազմաթիվ պատգամավորներ կան: Քննադատությունից մտավախություն չունի, ասում է, որ պատրաստ է անգամ վայր դնել պատգամավորական մանդատը:

Նախորդ շաբաթավերջին Կոստանյանը հանդիպել էր առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ։ Հանրապետական խմբակցության պատգամավորը չի թաքցնում, այդ հանդիպումից հետո է «հեղափոխվել». «Ես Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքում հավաստիացա այդ նպատակների իսկության, ազնվության եւ, որը չափազանց կարեւոր է իմ կարծիքով, հետեւողականության մեջ»:

Գեւորգ Կոստանյանը վստահեցնում է, թե նոր կառավարությունից որեւէ պաշտոն չի ակնկալում, Եվրամիությունից արդեն աշխատանքի հրավեր է ստացել, մինչեւ դեկտեմբեր վայր կդնի մանդատն ու կլքի Հայաստանը։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->