>

Իմ կոկիկ,մաքուր, աննկարագրելի բարի,
յուրահատուկ տղա, կյանքիս ամենաերջանիկ օրը պիտի լիներ այս օրը իմ զինվորս`իմ տղես: Պարտքդ տված պիտի ետ գայիր: Բա´յց, կա մի մեծ բայց… ցավոք չարաբ աստիկ պ ատերազմը խլեց քեզ ինձանից, հանեց սիրտս, դրեց սառը հողի մեջ:




Քոչարյանի զոհերը

Այս կյանքը դու շատ էիր սիրում, ես ` նույնպես: Ինչքան երազանքներ ու նպատակներ ունեինք, կյանքիս իմաստ, տեսնես, երբ է գալու այն օրը, որ քեզ հանդիպեմ ու կյանքս նորից իմաստավորվի: Չէ, միայն իմ կյանքը չի իմաստը կորցրել, մեր ընտանիքի, մեր ուրախ ու երջանիկ ընտանիքում





հիմա քա ոս է տիրում: Դատարկ է քո սենյակը , քո աթոռը , տան պատերը ինձ ուտում են, էլ չի լսվում քո ծիծաղը, չեմ լսելու քո անուշ կանչը« մամ ջան, մե´րս….» Ազիզս ո՞վ պիտի քո կա ցինը սրի(ուսումը) , ո՞վ պիտի տունս լցնի….. ո՞վ : Ո՞վ պիտի հորդ հետ թիկունք լինի, քույրերիդ խորհրդատու, ամուր սյուն:

Խի՞ պիտի կիսատ մնար կյանքդ, սիրուց այրվող սիրտդ… Ո՞վ զրկեց մեզ այդ ամենից: Ո՞ նց են ապրում այդ մարդիկ արևի տակ, ո՞նց իրենց խիղճը իրենց չի տանջում: Չէ՜,ինչ խիղճ, անաստված մարդիկ չգիտեն դա ինչ է:


Գիտես Ազիզս, հիմա ես քեզ երանի եմ տալիս, որ չես տեսնում այս անարդարություններն ու դավաճ անությունները, որ դու հաղթնակած, քո զորեղ կռ իվը տված, պատմության մեջ անունդ մեծ տառերով ԱԶԻԶ ՋԱՆ գրված, կարճ բայց իմաստավոր կյանք ապրեցիր ու հաղթանակած գնացիր, գնացիր



փառքով իմ հրե տանավոր , դարեր շարունակ հնչելու է քո անունը. ԱԶԻԶ Սամվելի Աղաջանյան, իմ անպարտ հերոս, իմ մինուճար , յուրահատուկ, յուրօրինակ Ազիզ բալա:

Ազիզ Սամվելի Աղաջանյան

Մելանյա Հարոյան_ի ֆեյսբուքյան էջից

Сообщение Դատարկ է քո սենյակը , քո աթոռը , տան պատերը ինձ ուտում են, էլ չի լսվում քո ծիծաղը, չեմ լսելու քո անուշ կանչը« մամ ջան, մե´րս….» появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->