>


Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը միջնորդեց, որպեսզի որպես վկա ՍԴ-ում հարցաքննվի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Մարդու իրավունքների պաշտպանը, ինչպես նաև պարզաբանում պահանջել Դատական դեպարտամենտից։








Քոչարյանի զոհերը

Դատավոր Վահե Գրիգորյանն ասաց, որ ՀՀ նախագահին որպես վկա կանչելու ոչ մի անհրաժեշտություն չի տեսնում և այդ հարցերը կարող են քննարկել խորհրդակցական սենյակում։ Դատավոր Արթուր Վաղարշյանը նույնպես նշեց, որ նախագահին հարցաքննելու անհրաժեշտությունը չի տեսնում։


ՍԴ նախագահ Արման Դիլանյանն էլ առաջարկեց դատավորի ներկայացրած միջնորդություններին անդրադառնալ խորհրդակցության ֆորմատով, ժամը 18․00-ից հետո քննարկեն միջնորդությունները և դրանց վերաբերյալ որոշումներ կայացնեն։

Դրանից անմիջապես հետ Հրայր Թովմասյանն ասաց, որ եթե այդ միջնորդությունները քննարկվեն խորհրդակցության ֆորմատով, ապա ինքն այդ հարցի հետագա քննարկմանը չի մասնակցի՝ համարելով դա օրենքի խախտում։



Ժամը 18․00-ից հետո, խորհրդակցության ֆորմատով միջնորդություններին անդրադառնալուն կողմ էին դատարանի նախագահ Արման Դիլանյանը, դատավորներ՝ Վահե Գրիգորյանը, Աշոտ Խաչատրյանը, Արայիկ Թունյանը, Երվանդ Խունդկարյանը, Արթուր Վաղարշյանը, դեմ էին՝ Հրայր Թովմասյանը, Արևիկ Պետրոսյանը, Էդգար Շաթիրյանը

Сообщение Հրայր Թովմասյանի ներկայացրած միջնորդությունները խորհրդակցության ֆորմատով քննարկելուն կողմ էին 6 դատավոր, դեմ՝ 3-ը․ Թովմասյանը հայտարարեց, որ չի մասնակցի քննարկմանը появились сначала на MediaNews.


от admin

-->