>


Հուլիսի 7-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Նաիրիի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ Քասախ գյուղում ինչ-որ մեկը կրակում է շների վրա:








Քոչարյանի զոհերը

Ոստիկանությունից հայտնում են, որ ահազանգի ստուգման նպատակով ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հուլիսի 8-ին Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ Քասախ գյուղի Սաֆարյան և Երիտասարդական փողոցների խաչմերուկում նույն գյուղի 28-ամյա բնակիչը իր «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայի սրահից կրակոցներ է արձակել: Երիտասարդի հայրը ոստիկանության Նաիրիի բաժին է ներկայացրել «ՎԱԶ-2121»-ը, որի զննությամբ սրահում հայտնաբերվել է ինքնաձիգի 1 պարկուճ: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Ոստիկանության Նաիրիի բաժնի և ՔՈ գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում 28-ամյա երիտասարդը ներկայացել է Նաիրիի բաժին:


Նա ոստիկաններին է ներկայացրել «ԱԿՄ» ինքնաձիգ և պահունակ՝ 7,62 մմ տրամաչափի 19 փամփուշտով, և հայտնել է, որ ինքնաձիգը ձեռք է բերել Արցախի պաշտպանական մարտերի ժամանակ: Նաև հայտնել է, որ թափառող շներից պաշտպանվելու նպատակով օդ կրակոցներ է արձակել:



Ինքնաձիգը վերցվել է:

Նախապատրաստվում են նյութեր:

Сообщение Շների վրա կրակոցներ արձակած երիտասարդը ներկայացել է ոստիկանություն՝ ներկայացնելով ինքնաձիգը появились сначала на MediaNews.


от admin

-->