>

Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ տարածքներում 62 շիրակցիների գերեվարման գործով որպես մեղադրյալ անցնող փոխգնդապետ Արսեն Ղազարյանի և գերությունից օրեր առաջ վերադարձած շիրակցիների միջև առերեսում դեռևս տեղի չի ունեցել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արսեն Ղազարյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։




Քոչարյանի զոհերը

Հուլիսի 3-ին հայրենիք են վերադարձել Ադրբեջանում գերության մեջ պահվող շիրակցի 12 հայ ռազմագերիներ, որոնք գերեվարվել էին պատերազմի ավարտից հետո՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ տարածքներում։ Նրանց գերեվարման և գյուղերի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո անցնելու գործով մեղադրյալի կարգավիճակում է փոխգնդապետ Արսեն Ղազարյանը, որի նկատմամբ հետախուզում է հայտարարել նաեւ Ադրբեջանը։





Արսեն Ղազարյանը 62 գերվարվածներից 60-ի հրամանատարն է։ Նրա հրամատարության ներքո Խծաբերդում եղել է 100 հոգանոց զորախումբ, որից 60 հոգին գերի են ընկել։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը հարցին, թե արդյոք հայրենիք վերադարձած գերիների և Ղազարյանի միջև առերեսում եղե՞լ է, թե՞ ոչ, փաստաբանը պատասխանել է, որ իր ունեցած տեղեկություններով՝ քրեական գործով հարցաքննվել են մեկ տասնյակից ավելի տուժող, իսկ առերես հարցաքննություն դեռևս չի կատարվել, թեև պաշտպանության կողմը պահանջել էր։

Ինչ վերաբերում է Ղազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցին, ապա վարույթն իրականացնող մարմինն ավելի վաղ միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ պահանջելով կալանավորել Ղազարյանին, որը մերժվել է։ Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը մասնակի բավարարվել է և գործն ուղարկվել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։


«Որպես անազատության հետ չկապված խափանման միջոցի վերացման հիմք ներկայացվել էր այն հանգամանքը, որ Արսեն Ղազարյանը խախտել է խափանման միջոցի կարգը և ապօրինի ազդեցություն գործադրել տուժողի վրա»,- նշել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ պաշտպանական կողմը, առաջին ատյանի դատարանում ներկայացրել էր, որ տուժողի հետ ունեցած առօրյա խոսակցությունը չի հանդիսանում ապօրինի ազդեցության գործադրում և, եթե անգամ այդպիսի ապօրինի ազդեցություն գործադրվել է, ապա դա տեղի է ունեցել մինչև ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի ընտրությունը, այլ ոչ դրանից հետո, հետևաբար խափանման միջոցի կարգն ու պայմանները խախտված չեն եղել։

«Իշխանությունն իր ենթակա կառույցներով մեղադրում է Արսեն Ղազարյանին, ով իբր մեղավոր է 60 անձի գերության հանձնելու, Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը թշնամուն հանձնելու մեջ։ Այսինքն, մեղադրանքի որոշման համաձայն Արսեն Ղազարյանն է պարտության սիմվոլը, այն միակ պատասխանատուն ու մեղավորը, ում գործողությունների արդյունքում մենք պարտվել ենք այս պատերազմում։



Պետությունն այս մեղադրանքով, իր համար լուծում է մեն միակ խնդիր՝ թիրախավորել Արսեն Ղազարյանին, սլաքներն ուղղել նրա կողմը, նրան, նշանակել պարտության պատասխանատու ։ Դրանով լուծվում է նաև գերիների հարազատների դժգոհության ալիքը անձնավորելով իրենցից հեռացնելու խնդիրը։ Հիմնավորպես կարծում ենք, որ վերաքննիչ դատարանը լծվել է իշխանության կամքը կատարելու գործընթացին»,- ընդգծեց Հովհաննիսյանը։

Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում 62 հայ զինծառայողի գերության մեջ հայտնվելու և գյուղերի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո անցնելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել փոխգնդապետ Արսեն Ղազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով, 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 376-րդ հոդվածի 3-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով՝ ռազմական դրության պայմաններում ծառայության վայրն ինքնակամ լքելու, ռազմական դրության պայմաններում հրամանը չկատարելու, ռազմական դրության պայմաններում ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու և մարտի ժամանակ մարտադաշտն ինքնակամ լքելու կամ զենքով գործելուց հրաժարվելու հատկանիշներով։

Civic.am-ի հետ զրույցում փաստաբան Վահան Հովհաննիսյանն ասաց, որ հրամանատար Արսեն Ղազարյանը չի ընդունում մեղադրանքը։

Իսկ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի հանձնումը թշնամուն կատարվել է ռուս խաղաղապահների անմիջական մասնակցությամբ։

Сообщение Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում գերեվարված 60 շիրակցիների հրամանատար, փոխգնդապետ Արսեն Ղազարյանը չի ընդունում մեղադրանքը появились сначала на MediaNews.


от admin

-->