>

Վերջերս խանութներում արագորեն տարածվում է POP IT-ը, որը նախատեսված է երեխաների նյարդերը հանգստացնելուն։ Սակայն հոգեբանների տեսակետն այս խաղի վերաբերյալ տարաբնույթ է ։

Նաև կա վարկած, թե այն լրջորեն վնասում է երեխաների առողջությունը և ծնողները չպետք է գնեն այն։ Medmedia.am-ը թեմայի շուրջ զրուցել է կլինիկական հոգեբան Տաթևիկ Նահապետյանի հետ։ Ինչ է իրենից ներկայացնում POP IT-ը, այն ինչի՞ համար է նախատեսված։




Քոչարյանի զոհերը

Հոգեբան-Փոփ իթը մեր օրերում բավական պոպուլյարություն վայելող «խաղալիք» է: Այն համարվում է սթրեսը հաղթահարող խաղալիք: Եվ ողջ խնդիրն էլ հենց դրանում է կայանում: Սիլիկոնային հիմքով, երկշերտ, վառ գույներ ունեցող մի իր, որոնց սեղմելիս տարբեր ձայներ են արձակվում: Այո, երեխաները նույնպես բախվում են սթրեսային վիճակների, և եթե մեզ համար տվյալ իրավիճակը բացարձակ նորմալ է, ապա երեխաները շատ ծանր են տանում՝ օրինակ, երբ ընկերը չկարողացավ գալ իր հետ խաղալու: Բայց բանը նրանում է, որ խաղալիքը սթրեսի հաղթահարման համար օգտագործումը, արդեն իսկ ինքնին խնդրային է:





Արդյոք, արժի՞ երեխաներին զրկել այդ «հաճույքից»։ Հոգեբան- Նախկինում նման նյութեր օգտագործվում էին սուր տագնապային խանգարում ունեցող, կպչուն մտքեր, նևրոտիկ որոշակի ֆոն ունեցող երեխաների, ինչու չէ նաև մեծահասակների համար և հատուկ այն նշանակվում էր մասնագետի կողմից ու կիրառվում թերապիաների ժամանակ:

Ի՞նչ է ստացվում, որ արհեստականորեն մենք երեխայի մոտ առաջացնում ենք այդ վիճակը, ազդում ենթագիտակցական մակարդակի վրա, որ «Ուրեմն դու սթրեսային վիճակում ես, ագրեսիվ ես, տագնապային, իսկ սա էլ մի գործիք է, ինչը կօգնի հաղթահարել քեզ այդ վիճակը»: Իսկ ցավալին էլ հենց այն է, որ երեխաները նույնականանում են ծնողի խոսքերի հետ և չգիտակցելով, իրենք էլ կրկնում են, որ ունեն սթրեսային վիճակ, իսկ խաղալիքն օգնում է դուրս բերել իրենց այդ վիճակից:

Մի՞թե երեխաները նյարդերը հանգստացնող որևէ բանի կարիք զգում են։ Հոգեբան- Այո, սթրեսը նորմալ է բոլորի կյանքում, նույնիսկ երեխաների և նույնիսկ անհրաժեշտ նախապայման ուժերը մոբիլիզացնելու, սակայն Խաղալիքի կիրառումը նյարդերը հանգստացնելու համար, կարծես իջեցնում ենք կոգնիտիվ կոնտրոլը իրավիճակի նկատմամբ:


Մեծահասակաների դեպքում ոչ մի վնաս այն չի պատճառի և կախվածության միանշանակ չի հանգեցնի, սակայն երեխաները դեռևս նոր են սովորում պայքարել սթրեսային իրադրությունների դեմ, նոր են մշակում կոպինգ ստրատեգիաներ, երեխային մենք արհեստականերոն ստիպում ենք, որպեսզի չկիրառի կոգնիտիվ ֆունկցիաները, չարտահայտի էմոցիաները, և ենթագիտակցությանը ազդում ենք մի մտքով, որ կան այլ ալտերնատիվ տարբերակներ սթրեսային վիճակը հաղթահարելու համար, հետագայում այն կարող է վերածվել ալկոհոլիզմ, թմրանյութ, ծխախոտ կամ մեկ այլ կախվածություն առաջացնող միջոցի:

Ինչը նորից եմ կրկնում երեխան գիտակցաբար չի հասկանում: Իհարկե, այստեղ շատ կարևոր է նաև ընտանեկան էմոցիոնալ վիճակը: Շատ դեպքերում երեխաների մոտ այդ խաղալիքի կիրառման ցանկությունը ֆիզիկական ջերմության պակասից է, և ավելի լավ կլինի բացը լրացնել երեխային շատ գրկելով, շոյելով:

Ինչպե՞ս վարվեն ծնողները․ այդուհանդերձ՝ գնե՞լ, թե՞ ոչ։ Հոգեբան- Ծնողի համար իսկապես դժվար է լինում ընտրություն կատարել, և հիմնականում գնում են այն, ինչ երեխաները իրենցից պահանջում են, նշելով՝ «Բոլորն ունեն արդեն դպրոցում, բակում, ինչո՞վ եմ ես վատը նրանցից»:



Եվ ծնողների մոտ բնականաբար ներքին հակասություն է առաջանում, մի կողմից՝ խաղալիքի ոչ օգտավետ ազդեցությունն է, մյուս կողմից՝ երեխայի ցանկությունը: Իրականում վտանգավորության աստիճանը մեծ չի լինի, եթե այն ճիշտ է օգտագործվում, օրինակ մատների նուրբ մոտորիկան զարգացնելու, սենսորային զարգացման նպատակով:

Կամ այն կիրառվի խմբակային որևէ խաղի տեսքով, որին մասնակից կլինեն նաև ծնողները: Օրինակ՝ մրցույթի տեսքով այն կիրառվի, հետաքրիր հարցեր մշակվեն, և ով առաջինը պատասխանի, թող սեղմի որևէ գույնով կլորակը:

Լիարժեք առողջ երեխան երկար չի էլ զբաղվի դրանով, իրեն չի հետաքրքրի, իսկ եթե իրականում ունի «նյարդերն հանգստացնելու կարիք» պահանջ, լարված է, ագրեսիվ ու տագնապային, ապա առավել լավ կլինի դիմել հոգեբանի՝ խնդիրները հաղթահարելու համար: Կամ զբաղվել սպորտով, ակտիվ հանգստով, շփում հասակակիցների հետ, այս ամենն առավել արդյունավետ տարբերակներ են էմոցիոնալ լարվածությունն իջեցնելու համար:

Զրուցեց՝ Սյուզի Ասատրյանը

Сообщение Իրական վտանգ, թե՞ միֆ․ «Սարսափելի» Պոպիթի Հետքերով․ Ինչպես վարվեն ծնողները․ Պшրզաբանում Է Հոգեբանը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->