>


Լիբիայի փողոցներում քաղաքացիները գետին են գցել Թուրքիայի պետական դրոշը, գրում է ermenihaber-ը:








Քոչարյանի զոհերը

Լիբիայի արևելյան մայրաքաղաք Տոբրուկում Ներկայացուցիչների պալատի շենքի առջև քաղաքացիները ճանապարհի վրա գցել են Թուրքիայի պետական դրոշը, որ խորհրդարանի անդամները և վարչապետ Աբդել Համիդ Դբեյբան անցնեն դրա վրայով:


Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ թուրքական դրոշի հետ նման կերպ են վարվել գեներալ Հաֆթարի կողմնակիցները: Սոցցանցերում հրապարակված տեսանյութերում նկատվում է, թե ինչպես են ավտոմեքենայով և ոտքերով կոխկրտում գետնին փռված Թուրքիայի դրոշը:

Նշենք, որ անցյալ տարի Լիբիայում գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակի ուժերը զորավարժության ժամանակ որպես պայմանական հակառակորդի դրոշ և թշնամական խորդրանիշ օգտագործել էին Թուրքիայի դրոշը:



Сообщение Լիբիայի փողոցներում անարգել են Թուրքիայի դրոշը появились сначала на MediaNews.


от admin

-->