>


Շիրակի մարզում ընթացքի մեջ է գյուղական բնակավայրերի երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած ընտանիքների բնակարանային խնդրի լուծման գործընթացը: Հուլիսի 9-ին Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Մայիսյան բնակավայրում բնակարանամուտ տոնեց Տերտերյանների ընտանիքը: Բնակարանամուտին ներկա էին Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության ղեկավար Աշոտ Եղիազարյանը։ Ընտանիքը քարե տուն տեղափոխվեց ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 7-ի որոշմամբ հաստատված աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցու­թյամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում: Մարմաշեն համայնքում ծրագրի շահառու է ճանաչվել 4 ընտանիք: Բնակելի տների շինարարական աշխատանքներն իրականացվում են ծրագրի շահառու ընտանիքների ներգրավմամբ և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության աջակցությամբ:








Քոչարյանի զոհերը

«Հավատս չի գալիս, որ տեղափոխվում եմ քարե տուն: Հուզմունքս մեծ է: 1993 թվականից տնակի մեջ ենք ապրել»,-ասում է տանտիկինը՝ Անահիտ Տերտերյանը:

Գյուղի մյուս 3 բնակելի տների շինարարական աշխատանքները ներկայումս գտնվում են ավարտական փուլում են:


Ընդհանուր առմամբ ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 7-ի որոշմամբ հաստատված ծրագրի շահառու են հանդիսանում ՀՀ Շիրակի մարզի Մարմաշեն, Անի և Ախուրյան համայնքների 7 գյուղական բնակավայրերի թվով 26 ընտանիքներ (այդ թվում՝ Ջաջուռ, Մայիսյան, Շիրակ, Մարմաշեն, Բասեն, Սառնաղբյուր և Գուսանագյուղ համայնքներից):



Ծրագրի շահառու ճանաչված 26 ընտանիքներից 25-ը ներկայումս օգտվում են բնակելի տան կառուցման միջոցով բնակարանային պայմանների բարելավման իրենց իրավունքից: «Անօթևանների բնակապահովման այս ծրագիրն, իրապես, ստացված կարելի է համարել, քանզի այն պետություն-անօթևան համագործակցության հիանալի օրինակ է, երբ շինարարական աշխատանքներին կարողացել են մասնակցել հենց անօթևան ընտանիքները, հետևել դրանց ընթացքին, իսկ մեզ համար կարևորը անօթևանության խնդրի լուծումն է, ինչպես նաև այս շինարարական աշխատանքների որակով և ժամանակին իրականացումը: Սա եռակողմ համաձայնությունն էր, որի շրջանակներում ժամանակավորապես լուծվեց բնակիչների աշխատանքի հարցը»,-լրագրողներին նշեց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը:

Ծրագրի ավարտը նախատեսված է 2021 թվականի դեկտեմբեր ամսին:

Сообщение Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ևս մեկ ընտանիք տեղափոխվեց քարե տուն появились сначала на MediaNews.


от admin

-->