>


Շիրակի մարզի Իսահակյան գյուղում Սիբիրյան խոցով վարակված հիվանդների թիվը հասել է 10-ի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը։








Քոչարյանի զոհերը

Նա նշեց, որ վարակված 7 բնակիչների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։


«Օջախը նույնն է, միսը գնել են իրենց համագյուղացուց, մշակելուց վարակվել են: Նրանց վիճակը, նախորդ հոսպիտալացվածների համեմատությամբ, ծանր է այն առումով, որ իրենք ուշ են դիմել, թաքցրել են վերքը, զբաղվել ինքնաբուժությամբ: Եթե շուտ դիմեին, ավելի հեշտ ու արագ բուժում կստանային»,- ասաց նա։

Բեյբությանը նշեց, որ խոցերը գտնվում են վերին վերջույթներին՝ մատների վրա. «Բավական խոր վերքեր են: Պետք չէ զբաղվել ինքնաբուժությամբ: Սիբիրյան խոցն ինքն իրեն չի բուժվում, կոնկրետ ստացիոնար բուժում է անհրաժեշտ: Եթե չեն դիմում, հետո ավելի բարդացած վիճակով են դիմելու: Բացի դրանից՝ նրանք կարող են վարակել իրենց ընտանիքի անդամներին: Կոնտակտային ճանապարհով փոխանցվող հիվանդություն է: Ընդհանուր արդեն 10 հիվանդ է ընդունվել Սիբիրյան խոց նախնական ախտորոշմամբ ու նույն օջախից»։



Հիշեցնենք, որ Իսահակյան գյուղում Սիբիրախտ հիվանդության պատճառով մեկ տասնյակից ավելի խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիների անկումներ են արձանագրվել: Հիվանդներից երկուսն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Հսկողության տակ են Իսահակյան գյուղի բոլոր այն բնակիչները, որոնք հիվանդ կենդանու միսն օգտագործել են:

Сообщение Շիրակի մարզում Սիբիրյան խոցով վարակված հիվանդների թիվը հասել է 10-ի появились сначала на MediaNews.


от admin

-->