>


Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկել էին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք արդյունք տվեցին հուլիսի 6-ի լուսադեմին: Ժամը հինգին Տիգրան Մեծի պողոտայում նրանք կանգնեցրին մի հեծանվորդի և, թանկարժեք հեծանիվով հանդերձ, բերման ենթարկեցին: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:








Քոչարյանի զոհերը

Արարատի մարզի Սուրենավան գյուղի 49-ամյա բնակիչը, հասկանալով, որ հերքելն անիմաստ է, խոստովանեց արարքը: Պարզվեց, որ նա բռնվելուց մոտ երկու ժամ առաջ Նոր Արեշի բակերից գողացել էր երկու հեծանիվ ու քանի որ չէր կարող երթևեկել միանգամից երկու փոխադրամիջոցով, դրանցից մեկը թաքցրել էր մի խուլ անկյունում: Տղամարդը թաքստոցից ներկայացրել է երկրորդ հեծանիվը:


Քրեական հետախույզներին հաջողվել է նաև գտնել հեծանիվների տերերին:



Հանգամանքները պարզվում են:

Сообщение Բացահայտվել է թանկարժեք հեծանիվների գողության դեպք появились сначала на MediaNews.


от admin

-->