>

Սայաթ-Նովա պողոտա 19 հասցեում գտնվող «Անի» հյուրանոցային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել նշված անձանց և դեռևս չպարզված անհայտ անձի միջև։




Քոչարյանի զոհերը

Այսօր՝ հուլիսի 10-ին, սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։





Նշվում է, որ ժամը 02։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների «06» խմբից ահազանգ է ստացվել ոստիկանության կենտրոնական բաժին, որ դանակահարված վիճակում թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ, իսկ կարճ ժամանակ անց թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։


Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Երևանի բնակիչ՝ 23-ամյա Արեգ Խալաթյանը, ով նշված կենտրոն է տեղափոխվել «ստորին սիներակի լայնակի պատռվածք, հաստ աղիքի վնասում, բարակ աղիների վնասում, հեմատոմա և հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ, ով մահացել է, իսկ վիրավորը Արցախի Հանրապետության բնակիչ՝ 21-ամյա Արման Պողոսյանն է։

Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել «ներքին կրծքային զարկերակի վնասում, թոքի վնասում» ախտորոշմամբ և այս պահին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։



Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նույն օրը, ժամը 01։00-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտա 19 հասցեում գտնվող «Անի» հյուրանոցային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել նշված անձանց և դեռևս չպարզված անհայտ անձի միջև, որը սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել նշված անձանց։

Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, վիճաբանության մասնակիցների ամբողջական տվյալները պարզելու, նրանց և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

Сообщение Սպանություն Երևանի կենտրոնում. սպանել են 23–ամյա երիտասարդի, 21–ամյա տղան ծանր վիճակում է появились сначала на MediaNews.


от admin

-->