>


Սահմանադրական դատարանը երկրորդ անգամ որոշեց մերժել ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին որպես վկա հրավիրելու և ցուցմունքը լսելու միջնորդությունը: Նիստի ընթացքում որոշումն ընթերցեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը:








Քոչարյանի զոհերը

Թովմասյանն ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով ՍԴ նիստի ընթացքում ՀՀ նախագահին որպես վկա հրավիրելու միջնորդությունը երկրորդ անգամ էր ներկայացրել:


ՍԴ դատավորը երկրորդ անգամ միջնորդությունը պայմանավորել էր նրանով, որ նախորդ անգամ ինքը հղում էր արել մեկ այլ հոդվածի, ու վրիպակ էր տեղ գտել:

Նախորդ անգամ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, հղում անելով օրենքին, նշել էր, որ hանրապետության նախագահը սույն գործով վկայի դատաիրավական կարգավիճակ չունի:



Նախագահի վերաբերյալ միջնորդության հարցից հետո Սահմանադրական դատարանի նիստը շարունակվել է հարցուպատասխանով:

Сообщение Ինչո՞ւ է Հրայր Թովմասյանը պնդում , որ Արմեն Սարգսյանը հրավիրվի որպես վկա այս դատական նիստին появились сначала на MediaNews.


от admin

-->