>

Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի n 1514-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշում է ստորագրել.




Քոչարյանի զոհերը

Նոր որոշման 1.2 կետը վերաբերում է առաջին որոշման 2.1-ին կետին, որը փոփոխության է ենթարկվում: Սույն կետը վերաբերում է Հայաստան մուտք գործելու կարգին:





Առաջին որոշման սույն կետն այսպիսի տեսք ուներ. «Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (այսուհե՝ ՊՇՌ հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ (այսուհետ՝ սերտիֆիկատ):

Սերտիֆիկատը լինում է հայերեն կամ ռուսերեն կամ անգլերեն լեզվով՝ հետազոտությունն իրականացրած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) բոլոր կոնտակտային տվյալները և ղեկավարի անունը պարունակող ձևաթղթով՝ նշելով հետազոտված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը (օր, ամիս, տարի), հետազոտության արդյունքը, ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից ու հաստատված կազմակերպության կնիքով:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից անհապաղ կատարվում է զննություն (այդ թվում` հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշների դեպքում լրացուցիչ հարցումների իրականացում)՝ վարակի ախտանշանների բացահայտման նպատակով, ստուգվում է սերտիֆիկատի առկայությունը, սերտիֆիկատ չունեցող անձանց տեղեկացվում է օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում նմուշառման մասին:


Զննության արդյունքներով անձի նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում, եթե առկա են համապատասխան ախտանշաններ»:

Իսկ արդեն փոփոխված տարբերակում՝ այսպիսի. «2.1. Սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված սերտիֆիկատի փոխարեն անձը ներկայացնում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ (տեղեկանք)՝ տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (դեղաչափով), մեկ դեղաչափով ներարկվող պատվաստանյութի դեպքում՝ նվազագույնը 28 օր (4 շաբաթ) առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ (տեղեկանք), մեկից ավելի դեղաչափի դեպքում՝ վերջին դեղաչափը նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ (տեղեկանք) (այսուհետ՝ պատվաստման սերտիֆիկատ):



Պատվաստման սերտիֆիկատը լինում է հայերեն կամ ռուսերեն կամ անգլերեն, պատվաստումն իրականացրած կազմակերպության ղեկավարի անունը պարունակող ձևաթղթով՝ նշելով պատվաստված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը (օր, ամիս, տարի), պատվաստանյութի արտադրական անունը, սերիան, յուրաքանչյուր դեղաչափի ներարկման տարեթվերը (օր, ամիս, տարի), ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից ու հաստատված կազմակերպության կնիքով կամ պարունակում է գծիկային կոդ (QR կոդ), որի միջոցով հնարավոր է ստուգել սույն կետում նշված պատվաստման սերտիֆիկատին ներկայացվող բոլոր պահանջները կամ տվյալ օտարերկրյա պետությունում տրամադրվող սերտիֆիկատի ձևանմուշն ընդունելի լինելու մասին տրվել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի համաձայնությունը՝ ելնելով փոխադարձության սկզբունքից:

Պատվաստման սերտիֆիկատը անձը կարող է ներկայացնել նաև բջջային հավելվածով կամ բջջային հավելվածից գեներացված թղթային տարբերակով»:

Այսինքն, եթե նախկինում Հայաստան մուտք գործելու համար անհրաժեշտ էր ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (ՊՇՌ հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, հիմա արդեն անհրաժեշտ է ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ (տեղեկանք)՝ տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (դեղաչափով), մեկ դեղաչափով ներարկվող պատվաստանյութի դեպքում՝ նվազագույնը 28 օր (4 շաբաթ) առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ (տեղեկանք), մեկից ավելի դեղաչափի դեպքում՝ վերջին դեղաչափը նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ (տեղեկանք) (պատվաստման սերտիֆիկատ):

7STOPPED
Որոշումն ուժի մեջ է մտել այսօրվանից:

Сообщение Այսուհետ Հայաստան մուտք գործելու համար պետք է պատվաստվել կորոնավիրուսի դեմ появились сначала на MediaNews.


от admin

-->