>

Փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.









Քոչարյանի զոհերը

«Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը դատական նիստի ընթացքում միջնորդություն է ներկայացրել՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին որպես վկա հրավիրելու մասին՝ ակնկալելով վերջինիցս ճշտել, թե ընտրությունների օրվա նշանակման հետ կապված իր վրա որևէ ճնշում եղե՞լ է, թե՞ ոչ:
Այսինքն՝՝ դատավոր Հրայր Թովմասյանը, նման միջնորդություն ներկայացնելիս, ողջամտորեն ակնկալիք ունի, որ նախագահ Սարգսյանը դատարան գալու դեպքում կարող է հայտնել, որ իր վրա ճնշում է գործադրվել:


Ինչպիսի վերաբերմունք էլ ունենաս քաղաքական իշխանության կամ այս կամ այն անձի նկատմամբ, չի կարելի այս աստիճան նվաստացնել նախագահական ինստիտուտն ու նախագահի անձը:
Այսինքն նախագահ Արմեն Սարգսյանը պետք է գա դատարան և ասի, որ իրեն ճնշե՞լ են:



Վստահ եմ, որ դատավոր Հ. Թովմասյանը նույնպես համոզված է, որ նախագահ Սարգսյանը չի կարող հանդես գալ նման հայտարարությամբ, հետևաբար՝ այս վարքագծի դրսևորմամբ փորձ է արվում մի կողմից ստորացնել նախագահական ինստիտուտն ու նախագահի անձը, մյուս կողմից՝ անլրջացնել սահմանադրական արդարադատության իրականացման գործընթացը…»:

Сообщение Չի կարելի այս աստիճան նվաստացնել… Նորայր Նորիկյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->