>


Սահմանադրական դատարանը երկրորդ անգամ որոշեց մերժել ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին որպես վկա հրավիրելու և ցուցմունքը լսելու միջնորդությունը: Նիստի ընթացքում որոշումն ընթերցեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը:








Քոչարյանի զոհերը

Թովմասյանն ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով ՍԴ նիստի ընթացքում ՀՀ նախագահին որպես վկա հրավիրելու միջնորդությունը երկրորդ անգամ էր ներկայացրել:

ՍԴ դատավորը երկրորդ անգամ միջնորդությունը պայմանավորել էր նրանով, որ նախորդ անգամ ինքը հղում էր արել մեկ այլ հոդվածի, ու վրիպակ էր տեղ գտել:


Նախորդ անգամ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, հղում անելով օրենքին, նշել էր, որ hանրապետության նախագահը սույն գործով վկայի դատաիրավական կարգավիճակ չունի:



Նախագահի վերաբերյալ միջնորդության հարցից հետո Սահմանադրական դատարանի նիստը շարունակվել է հարցուպատասխանով:

Сообщение «Հանրությունը տևական ժամանակ դիտում է մեր ներքին բանավեճը, եկեք անհապաղ ավարտենք»․ Ի՞նչ է կատարվում այս պահին ՍԴ-ում появились сначала на MediaNews.


от admin

-->