>


Ամերիկյան Օհայո նահանգում վարորդը, փորձելով թաքնվել ոստիկանից, կուլ է տվել թմրանյութերով փաթեթը: Նա սկսել է շնչահեղձ լինել, սակայն փրկվել է իրեն կանգնեցրած ոստիկանի շնորհիվ, գրում է tmz.com լրատվականը և հավելում, որ տղամարդը բախտավոր աստղի տակ է ծնվել, քանի որ ոստիկանության ծառայողը տիրապետել է Հեյմլիխի հնարքին (առաջին օգնություն, որը կիրառվում է, երբ մարդ խեղդվում է)։


Սպա Չարլզ Հոսքինը կանգնեցրել է Ստեֆան Էլաշին արագությունը գերազանցելու և անվտանգության գոտին չկապելու համար: Սակայն տեսնելով, որ վարորդը խեղդվում է, նրան դուրս է բերել մեքենայից, մի քանի անգամ հարվածել մեջքին՝ կոկորդն ազատելու համար:








Քոչարյանի զոհերը

Տղամարդը խոստովանել է, որ կուլ է տվել մարիխուանայով փաթեթը, և ներողություն է խնդրել ոստիկանության աշխատակցից։


Ոստիկանությունը տղամարդու նկատմամբ երեք պատիժ է սահմանել՝ արագությունը գերազանցելու, ամրագոտի չկապելու և թմրանյութեր ունենալու հոդվածներով։



Նշենք, որ թմրանյութերի օգտագործումն ու տարածումը Օհայո նահանգում օրինականացված չէ։

Сообщение Օհայոյում տղամարդը ոստիկանից թմրանյութը թաքցնելու համար կուլ է տվել այն ու հազիվ փրկվել մահից появились сначала на MediaNews.


от admin

-->