>


ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին խնդրեց հաջորդ նիստին իր հետ բերել այն ծրարն ու քվեաթերթիկը, որոնք օգտագործվել են հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Սահմանադրական դատարանի դատավորները սատարեցին այս առաջարկը։








Քոչարյանի զոհերը

Բանն այն է, որ «Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը, ընտրախախտումների վերաբերյալ ապացույցներ ներկայացնելիս, գործին կցել էր լուսանկարներ, որոնցում պատկերված էին ընտրությունների ժամանակ կիրառված ծրարները։


Արա Զոհրաբյանի համոզմամբ, ծրարները թափանցիկ են եղել։ Պնդման հիմքը հենց լուսանկարներում պատկերված ծրարներն են։ Ըստ նրա, այդպես քվեարկության գաղտնիությունը խախտվել է, ինչի հետևանքով կարող էին ուղղորդել ընտրողներին։

«Եթե ծրարները և քվեաթերթիկները պահպանվել են, խնդրում եմ հաջորդ նիստին բերեք»,-ասաց Թովմասյանը` դիմելով ԿԸՀ ղեկավարին:



ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանն էլ ընդգծեց, որ լուսանկարում հստակ երևում է, որ ծրարը թափանցիկ է և միացավ Թովմասյանի խնդրանքին։

Сообщение Հրայր Թովմասյանը Տիգրան Մուկուչյանին խնդրեց հաջորդ նիստին ներկայանալ ծրարով появились сначала на MediaNews.


от admin

-->