>

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել այսօր՝ հուլիսի 10-ին ժամը 02։00-ի սահմաններում, Երասխ-Երևան ավտոմայրուղու 14-րդ կմ հատվածում տեղի ունեցած պատահարի վերաբերյալ:




Քոչարյանի զոհերը

«2021թ․ հուլիսի 10-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, Երասխ-Երևան ավտոմայրուղու 14-րդ կմ հատվածում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողն իր կողմից վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ՀՀ ՊՆ մեկ այլ զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուազ Պատրիոտ» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով վերջինս կողաշրջվել է։





Ավտոպատահարի հետևանքով թվով վեց պայմնագրային զինծառայողներ մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են, որոնցից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը)։


«Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները, ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու կասկածանքով։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։



Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պատահարի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Сообщение Երասխ-Երևան ավտոմայրուղում ավտոպատահարի հետևանքով վեց պայմանագրային զինծառայող է հոսպիտալացվել появились сначала на MediaNews.


от admin

-->