>

Բեժանյանների ընտանիքում լույս աշխարհ է եկել 13-րդ երեխան..




Քոչարյանի զոհերը

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Բեժանյանների բազմանդամ ընտանիքի համար օգնություն հավաքելու մասին լուրերին՝ գրելով.





Մի շարք ընկերներիս մոտ տեսա, որ դրամահավաք է սկսվել 12 երեխա ունեցող Բեժանյանների ընտանիքին օգնելու համար։ Բազմազավակ ընտանիքին աջակցելուն ուղղված յուրաքանչյուր գործողություն միայն ողջունելի է, սակայն, հաշվի առնելով մի շարք շահարկումներ, հարկ ենք համար Բեժանյանների ընտանիքի հետ կապված մի քանի մանրամասներ ներկայացնել։

.Բեժանյանների ընտանիքին տրամադրվել է 2 ամսվա՝ (մարտ և ապրիլ ամիսների) տան վարձը և փետրվար ամսվա գազի վճարը։ Մայիս ամսվա տան վարձը նույնպես կտրամադրվի։


.Այլ օգնություններ նույնպես եղել և լինելու են, որոնց մասին չենք բարձրաձայնի։

.Ինչ վերաբերում է բնակարանին, ապա այս տարի փետրվարի 21-ին Բեժանյանների բնակարան այցի ժամանակ առաջարկվել է բնակարան Երևանին հարակից մարզերից մեկում։ Սակայն ընտանիքի անդամները նշել են մի շարք անհարմարություններ և չեն ցանկացել մարզում ապրել։

.Առաջարկվել է աշխատանք ընտանիքի հորը, սակայն կրկին որոշակի առողջական խնդիրներից ելնելով աշխատանքի առաջարկությունը մերժվել է։



.Ընթացքի մեջ է ընտանիքի մի քանի երեխաներին բժշկական օգնություն տրամադրելու հարցը։

.Բեժանյանների ընտանիքը շարունակում է մնալ թե՛ Կառավարության, թե՛ անձամբ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ուշադրության կենտրոնում։
Ներկա դրությամբ փնտրվում է լավագույն լուծումը Բեժանյանների ընտանիքին բնակարանով և աշխատանքով ապահովելու համար։

Сообщение Բեժանյանների ընտանիքում լույս աշխարհ է եկել 13-րդ երեխան появились сначала на MediaNews.


от admin

-->