>


Ավստրալիական Grave Metallum Jewellery ընկերությունը վաճառում է ձեռքի աշխատանքներ, որոնք ներառում են հանգուցյալի մնացորդներ: Ընկերության սեփականատեր Ջեքի Ուիլյամսը նաեւ հանգուցյալի մազեր ու մոխիր է օգտագործում զարդերի շարքում, որն ընդգրկում է հիշատակի վզնոցներ, ապարանջաններ ու մատանիներ, գրում է New York Post-ը:








Քոչարյանի զոհերը

Սահմռկեցուցիչ զարդերի հանդեպ Ուիլյամսի կիրքը սկսվել է այն ժամանակ, երբ նա Մելբուռնի պոլիտեխնիկական ինստիտուտում սովորելիս նաեւ այգեպան էր աշխատում տեղի գերեզմանատանը: Դրանից հետո նա ստեղծեց Grave Metallum զարդերը՝ լրացուցիչ աշխատելով բարերում եւ ռեստորաններում: Երբ գործերը լավ էին, նա թողեց իր գիշերային աշխատանքը եւ այժմ ղեկավարում է իր յուրօրինակ ոսկերչական ընկերությունը:

Արտասովոր զարդերի ստեղծման համար պահանջվում է վեցից ութ շաբաթ, եւ յուրաքանչյուրի արժեքը 262-7483 դոլար է:


Իր նախագծում Ուիլյամսը հաճախորդներից հավաքում է ատամներ, օրինակ՝ իմաստության ատամներ կամ կաթնատամներ: Դրանք կարող են լինել նաեւ հանգուցյալի ոսկե կամ մետաղական ատամներ, որոնք գրեթե միշտ հանվում են թաղումից կամ դիակիզումից առաջ: Վարպետը դրանք դնում է թանկարժեք մետաղների մեջ, ինչպիսիք են արծաթը, ոսկին եւ պլատինը, եւ զարդարում դրանք թանկարժեք քարերով, ներառյալ շափյուղաներով ու ադամանդներով:



Թեեւ ընտանիքն ու ընկերները աջակցում են նրան, նա երբեմն քննադատության է ենթարկվում այն մարդկանց կողմից, ովքեր զզվանք են տածում ատամների եւ ոսկորների հետ աշխատանքի հանդեպ: Սակայն մյուսների համար դա իրենց սիրելիներին հիշելու միջոց է:

«Ինձ մոտիվացնում է այն փաստը, որ մարդկանց ստիպում եմ մտածել կյանքի մռայլ ու ցավոտ կողմի մասին, որի վրա տաբու է դնում հասարակությունը»,- ասել է նա:

Сообщение Ատամներից զարդեր. սիրելիներին հիշելու նոր սահմռկեցուցիչ միջոց появились сначала на MediaNews.


от admin

-->