>

Հանրապետական խմբակցության ներկայացուցիչ, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հայտարարել է, որ սատարում է Նիկոլ Փաշինյանի օրակարգին: ՀՀԿ խմբակցությունը լքելու մասին հայտարարություն է արել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Դա տեղի է ունենում հանգստյան բուռն օրերից հետո, երբ ԱԱԾ-ն դեռեւս չմանրամասնված պատճառներով ձերբակալել է Ռոբերտ Քոչարյանին եւ Արմեն Գեւորգյանին մերձավոր գործարար Սամվել Մայրապետյանին, իսկ դեռեւս անհայտ հանգամանքներում էլ միմյանց են սպանել Յուվեցի Կարոն եւ Կարամելի Հարութը՝ Հարութը կրակել է Կարոյին , իսկ հետո՝ ըստ վարկածի, ինքնասպանություն կատարել:

Յուվեցի Կարոն եւ Կարամելի Հարութը Հայաստանի այսպես կոչված քաղաքական համակարգի ֆիգուրներից էին եւ նրանց «հարաբերությունների» ողբերգական պարզաբանումը գործնականում նախկին իշխող համակարգում հարաբերությունների ներկայիս վիճակի ինդիկատորն է:




Քոչարյանի զոհերը

Համակարգը քայքայվում է, եւ դիմադրության ցանկացած փորձ ոչ թե ավելացնում է ուժերը, այլ արագացնում դրանց սպառումը, քանի որ անջատված է գլխավորը՝ կոռուպցիոն սնուցումը: Իշխող համակարգը զրկված է իր առանցքային սնուցման աղբյուրից՝ կոռուպցիայի եւ գանձագողության հնարավորությունից: Իսկ այդ դեպքում անխուսափելի է դառնում քայքայումը, եւ այստեղ ստեղծվում է առանձնահատուկ իրավիճակ ու շերտավորում:




Այդ ֆոնին խիստ հատկանշական է, որ հանգստյան օրերի այդ բուռն իրադարձություններից հետո քաղաքական քայլ է կատարում նախկին գլխավոր դատախազը, որը թերեւս նախկին կարգավիճակի բերումով առավել զգայուն է ըմբռնում տեղի ունեցածի կառուցվածքը եւ փիլիսոփայությունը:

Գեւորգ Կոստանյանը անում է Նիկոլ Փաշինյանին ու հանրային օրակարգին սատարող քաղաքական հայտարարությունը, որը ապրիլի 23-ի Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստից հետո թերեւս միակ քաղաքական հայտարարությունն է, որ այս ամիսների ընթացքում հնչում է ՀՀԿ շրջանակից:


Այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի տեքստով ՀՀԿ-ին տվել էր իշխանությունը թողնելու եւ քաղաքականությամբ զբաղվելու առատ հնարավորություն: Բայց Հանրապետական կուսակցությունը դրա փոխարեն առաջնորդվեց Ռոբերտ Քոչարյանի բանաձեւով, համարելով, թե Քոչարյանը ճիշտ է՝ Սերժ Սարգսյանը սխալ, ու իշխանությունը ճամպրուկ չէ, որ հանձնես ինչ որ մեկին:

Մյուս կողմից, ընթացքում ակնհայտ դարձավ, որ այդ բանաձեւի տրամաբանությունը ՀՀԿ մի շարք ներկայացուցիչներին հերթով հանրության «դատին» հանձնելն է, թերեւս այնքան, մինչեւ հասարակությունը «կհագենա» եւ այդպիսով ձեռք կքաշի Քոչարյանից, կամ էլ հնարավոր կլինի այդ բանաձեւով առնվազն շահել որոշակի ժամանակ: Ակնառու էր նաեւ, որ ՀՀԿ մի շարք ներկայացուցիչներ, հատկապես «քաղաքական թեւից», կամա, թե ակամա ընդունեցին այդ բանաձեւը:


Խաղից առաջինը դուրս է գալիս Գեւորգ Կոստանյանը, որն իհարկե առանձնապես աշխույժ խաղի մեջ չէր էլ մտել: Ըստ ամենայնի, տվյալ պարագայում ավելի ճիշտ կլինի խոսել Սերժ Սարգսյանի խաղի մեջ մտնելու մասին. նա սեպտեմբերի վերջին վերականգնեց ՀՀԿ ԳՄ նիստերի ռեժիմը, ինչը փոխում է այսպես ասած նախկին իշխանության տրամաբանության ռեժիմը: Այդ իմաստով հատկանշական էր, որ հոկտեմբերի 2-ին «հանրության դատին» հանձնվողները այլեւս ՀՀԿ-ից չէին միայն, կամ արդեն ավելի շատ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն էին:

Դրանից հետո ՀՀԿ-ում սկսվեց հանրության «խնամքին» հանձնվելու գործընթաց, «Նիկոլը ճիշտ էր, մենք սխալվեցինք» բանաձեւի տրամաբանությամբ:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->