>

Ձմռանը կանաչին մատչելի չէ, և ընտանեկան բյուջեն խնայելու համար պահում եմ ոչ միայն մաղադանոս և սամիթ, այլ նաև կանաչ սոխ: Գիտեմ կանաչին սառեցնելու 2 հիանալի հնարք: Ոչ մի բարդ բան, արագ և պարզ:

Հնարք առաջին




Քոչարյանի զոհերը

Անհրաժեշտ է.

  • 80 գ կանաչ սոխ
  • 40 գ կարագ
  • աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Ինչ անել.


Կանաչ սոխն անհրաժեշտ է լվանալ, կտրատել ու տեղափոխել բլենդերի մեջ:





Մի քիչ աղ ավելացնել, կարագ և ցանկության դեպքում՝ սև պղպեղ:

Մանրացնել բլենդերով:

Ստացված զանգվածի մեջ մի քիչ մանր կտրատած կանաչ սոխ ավելացնել:


Նորից մանրացնել բլենդերով:

Վերցնել սառույցի ֆորմա և արկղիկների մեջ լցնել ստացված խառնուրդը: Նաև կարող եք փաթաթել փայլաթղթով կամ սննդային տոպրակով՝ երշիկի տեսք հաղորդելով:

Ֆորման փաթաթել տոպրակով և ոՈւղարկել սառցարանը: Երբ սառեն, կտորները տեղափոխեք տոպրակի կամ կոնտեյների մեջ:



Խորանարդիկները կարող եք օգտագործել տարբեր ուտեստներ, ապուրներ, սոուսներ պատրաստելու համար:

Հնարք երկրորդ

Մանր կտրատել կանաչ սոխը:

Լցնել տոպրակի մեջ, փակել և ուղարկել սառցարանը:

Այնուհետև տեղափոխել կոնտեկների մեջ, փակել կափարիչով և ուղարկել սառցարանը:

Սառցարանից հանել չի կարելի՝ մինչ օգտագործելը:

 


от admin

-->