>

Ադրբեջանում բնակչության համար փոխվել է գազի սակագինը։ Փոփոխության մասին որոշումն ուժի մեջ է մտել 2021 թվականի հուլիսի 1-ից: Ըստ փոփոխությունների, եթե գազի տարեկան




Քոչարյանի զոհերը

սպառումը չի գերազանցում 1200 խմ-ը, գինը չի փոխվում: Նշվում է, որ բնակչության 51%-ը չի գերազանցում գազի սպառման այդ ծավալը։ Արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտ մատակարարվող բնական գազի գինը մնացել է անփոփոխ։
Սա տարբեր կերպ է քննարկվում սոցիալական ցանցերի ադրբեջանական հարթակներում։





Օգտատերերն իրենց դժքոհությունն են հայտնում․
«Ալլահն առողջություն տա մեր նախագահին, նա օր ու գիշեր մտածում է ժողովրդի բարօրության մասին»,- գրել է օգտատերերից մեկը:
Որոշ օգտատերեր կարծում են, որ գների բարձրացումը կապված է Ղարաբաղի վերականգնման հետ:
«Կեցցե՛ս Իլհամ, պետք է գումար հավաքել Լեռնային Ղարաբաղի համար, և Թուրքիան տնտեսական վատ վիճակում է, պետք է օգնել։ Հաջորդ քայլը ԱԱՀ-ի բարձրացումն ու կենսաթոշակային բարեփոխումն է»։


«Հասկանալի է, որ պետք է ոտքի հանել Ղարաբաղը, բայց ինչո՞ւ նման գնով։ Քաղաքական գործիչները թող իրենց երեխաներին, թոռներին թողնեն ապրել, սովորել, հանգստանալ, զբոսնել Ադրբեջանում և մի ամբողջ տարածաշրջան ոտքի կհանեն»։
«Ղարաբաղի համար ժողովրդին եք ստիպում վճարել»։
Մի օգտատեր համաձայն չէ վերը նշվածի հետ, նա գրել է՝ «Ղարաբաղն այստեղ կապ չունի, այդքան տարի բյուջեի



փողերն են խժռել, չեն կարողանում վերադարձնել, ահա և ելք են գտել…»
«Բոլոր ցուցանիշները խոսում է այն մասին, որ սակագինը կարելի էր թողնել հին գնով։ Եթե արտահանումն աճում է, ապա եկամուտն էլ է աճում։ Այդ դեպքում, ինչու՞ բարձրացնել։ Եթե այս ամենն ինչ-որ կերպ կապված է Շուշիում կամ Աղդամում շինարարության համար

միջոցներ հավաքելու հետ, ապա կարելի էր դա հասկանալ»,- գրել է մեկ այլ օգտատեր։
Կիսվի՛ր այս նյութով՝

Сообщение «Ղարաբաղի համար ժողովրդին եք ստիպում վճարել»․ ինչ է կատարվում Ադրբեջանում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->