>


Այսօր՝ հուլիսի 11-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 18:40-ի սահմաններում Toyota Camry մակնիշի ավտոմեքենան Ռոստովյան 25 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ապա, առաջ ընթանալով, բախվել կայանված վիճակում գտնվող բեռնատար «Գազելին», վերջինս էլ, առաջ ընթանալով, բախվել է իր առջև կայանված Toyota մակնիշի ավտոմեքենային:








Քոչարյանի զոհերը

Վրաերթի հետևանքով 3 հոգի դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:


Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները: Վթարի մասին տեղեկությունը նշված գնդից փոխանցել են Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հետաքննական խումբը: Փաստի առթիվ Գ. Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վրաերթի ենթարկվածների ինքնությունը:



Toyota-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա սթափ է, սակայն վարորդական իրավունքի վկայական չունի:

Сообщение Երևանում Toyota-ի վարորդը վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի появились сначала на MediaNews.


от admin

-->