>

Փաստաբան Երեմ Սարգսյանն իր էջում գրում է. «Իրավապահ մարմիններին չի հետաքրքրում իրենց հեղինակությունը!!!

Սուտն ու կեղծիքը դարձրել են ուղենիշ, այնինչ դրանք իրավապահ և օրինապահ բառերին հականիշ են։




Քոչարյանի զոհերը

Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանավոր պայմանավորվածության համաձայն այսօր ժամը 00։00-ի սամաններում գնացել ենք քրեական ոստիկանության գլխավոր վարչության շենք, մտել ենք ներս և հայտնել, որ պայմանավորվածության համաձայն ինքնակամ ներկայացել ենք։ Ոստիկանները ձևացրել են, թե իբրև տեղյակ չեն, թե ինչու ենք եկել և առաջարկել են սպասել, մինչև ճշտում կատարեն։ Այդ ընթացքում ժամանակ շահելով, ընդամենը մոտ 2-3 րոպե անց նույն ոստիկանության շենքի մեկ այլ մուտքից դուրս են եկել ոստիկանական 2 միկրոավտոբուսներ, դրանից դուրս են թափվել բազմաթիվ դիմակավորված և ինքնաձիգավոր անձինք, անօրինական կարգով և անհամաչափ ուժ ու բռնություն գործադրելով «առանձնապես վտանգավոր հանցագործ» Մխիթար Զաքարյանին պառկեցրել են գետնին՝ նկարահանել, որից հետո բռնությամբ ներս տարել, այդ ընթացքում խոչընդոտելով նաև փաստաբանների գործունեությանը։ Համառ ջանքերից հետո փաստաբաններին ևս ներս են թողել և հետագա գործողությունների ընթացքում պարզվել է, որ 2 օր է ոստիկանության աշխատակիցներն ակնհայտ անօրիանական գործողություններով և կեղծիքներով հիմքեր են նախապարաստել Մ․Զաքարյանին ձերբակալելու համար, ոպեսզի իրականացանեն այս խայտառակ մասկի-շոուն։





ԳՈՎԱԶԴ00:28Իմանալ ավելին
Ոստիկանների անօրինական գործողությունների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել։

Ձերբակալման հիմքն այն ակնհայտ կեղծ տեղեկություններ են, թե իբրև ոստիկանության Մեղրիի բաժնի աշխատակիցները բազմաթիվ այցեր են կատարել Մխիթար Զաքարյանի տուն, սակայն դռները փակ լինելու պատճառով չեն կարողացել քննիչի մոտ ներկայանալու ծանուցագիր հանձնել։

Իրականում ոստիկաները տեղեկացված են եղել, որ ընտանիքի անդամը հատուկ տանը սպասում է, որպեսզի հանձնեն ծանուցագիրը, խնդրել ենք՝ այդպիսին լինելու դեպքում այն հանձնել կամ տեղեկացնել դրա մասին։ Դիտավորյալ չեն հանձնել և չեն տեղեկացրել։


Պնդում եմ, որ այդ ծանուցագիրը հանձնելու անհնարինության մասին տեղեկություններն ակնհայտ կեղծ են, որոնց վերաբերյալ ունեմ անհերքելի ապացույցներ։

Ստի և կեղծիքի թագավորություն․․․

Հանցագործություններ կատարելով շինծու հանցագործություների դեմ «պայքարող» ոստիկաններ․․․»:



Մինչ այդ Սարգսյանը մեկ այլ գրառում էր արել, որում մասնավորապես ասված էր. «Մեր տեղեկություններով Մխիթար Զաքարյանի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։

Գնում ենք ինքնակամ ներկայանանք այն իրավապահներին, որոնցից 2 օր է հնարավոր բոլոր եղանակներով փորձում էինք պարզել, թե արդյոք անհրաժեշտություն կա, որ Զաքարյանը ներկայանա որևէ մարմնի։

Ոչ ոք 2 օրվա մեջ այդպես էլ չասաց, որ քննիչի մոտ ներկայանալու կարիք կա՝ մինչև այն պահը, որ ձերբակալման ապօրինի հիմքեր ստեղծեցին, ապօրինի որոշում կայացրեցին ու նոր հայտնեցին, որ ներկայանալու կարիք կա։

Առաջին իսկ տեղեկացմամբ պատշաճ ներկայանում ենք։

Կհիմնավորենք այդ ապօրինություններն անհերքելի ապացույցներով»:

Сообщение Բազմաթիվ դիմակավորված և ինքնաձիգավոր անձինք, «գետնին փռելով», բերման են ենթարկել Մխիթար Զաքարյանին появились сначала на MediaNews.


от admin

-->