>

Սահմանադրական դատարանն այսօր՝ հուլիսի 12-ին, շարունակում է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի դիմումների քննությունը:




Քոչարյանի զոհերը

«Ո՞ր իրավական նորմով եք դուք առաջնորդվել, որ փոխել եք օրենքի բուն էությունը, օրենքի ամբողջ կարգավորումը՝ ընդ որում, չունենալով նման լիազորություն»,- ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հարցրեց «Հայոց հայրենիք» կուսակցությունը ներկայացնող Արտակ Գալստյանը:





Ի պատասխան Մուկուչյանն ասաց. «Քվեաթերթիկները և մնացած պարագաները չհրկիզվող պահարանում տեղադրելու նպատակն այն է, որպեսզի պահպանվի դրանց ամբողջականությունը: Դրանով պայմանավորված՝ մենք չենք ունեցել, օրինակ, գեթ մեկ դեպք, երբ տեղի է ունեցել քվեաթերթիկների կորուստ, դրանց անհետացում և այլն»:

«Դուք տեղյակ եղե՞լ եք, որ ընտրության օրը «Հայաստան» դաշինքի գրասենյակներում տեղի են ունեցել խուզարկություններ, ման են եկել քվեաթերթիկներ»,- Արտակ Գալստյանը շարունակեց հարց ուղղել Տիգրան Մուկուչյանին:


«Ահազանգ եղել է»,- պատասխանեց Մուկուչյանը, ինչին արձագանքելով՝ Արտակ Գալստյանը հավելեց. «Ես ոչ թե «Հայաստան» դաշինքի շահերն եմ պաշտպանում, բայց երբ ձեզ ահազանգ եղել է, դուք հայտնե՞լ եք հանրային իշխանությանը, որ դրոշմանիշ չունեցող այդ քվեաթերթիկներն իրենցից ընդհանրապես հանցագործության սուբյեկտ չէին կարող լինել»:



Շարունակելով դրոշմանիշների թեման՝ Արտակ Գալստյանը հետաքրքրվեց. «Նախկինում դրանք տպագրվում էին արտասահմանում, իսկ այսօր՝ Հայաստանի Հանրապետությունում. մենք ի՞նչ երաշխիք կարող ենք ունենալ, որ կրկնակի դրոշմանիշներ չեն տպագրվել»:

Ի պատասխան Մուկուչյանն ասաց. «Կարող էին ներկա գտնվել և՛ վստահված անձինք, և՛ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, տեղում հավաստիանալ տպագրման քանակների վերաբերյալ: Հնարավոր և լիարժեք թափանցիկությունն ապահովվել է, որպեսզի յուրաքանչյուրը համոզված լինի: Որևէ մեկի մտքով չի էլ անցել նման բան իրականացնել»:

Մուկուչյանը նշեց, որ ինքը բացառում է ավելի դրոշմանիշների տպագրությունը, և, պատասխանելով Արտակ Գալստյանի հարցին. «Դուք այդ տպարանի սեփականատե՞րն եք», ասաց. «Ոչ, ես սեփականատերը չեմ: Ընտրություններում գրանցված 25 կուսակցություններից որևէ մեկի կողմից ցանկություն չհայտնվեց հետևելու այդ գործընթացին»:

Сообщение «Ընտրություններում գրանցված 25 կուսակցություններից որևէ մեկը ցանկություն չհայտնեց հետևելու դրոշմանիշների տպագրության գործընթացին…». Տիգրան Մուկուչյանը՝ Արտակ Գալստյանին появились сначала на MediaNews.


от admin

-->