>

Արդեն մոտ 7 օր է Մեղրիի տարածաշրջանի մի քանի գյուղերի, ինչպես նաև հենց Մեղրի համայնքի բնակիչները բողոքում են, որ ջուր չկա և այգիներում ու բանջարանոցներում իրենց բերքը չորանում է։




Քոչարյանի զոհերը

Խնդրի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է Սյունիք ՋՕԸ գործադիր տնօրեն Նաիրի Հովհաննիսյանի հետ։





«Մեղրի համայնքում Մեղրի մտնող ինքնահոս ջրի խողովակ է պայթած եղել։ Տասը օրվա մեջ 6 անգամ պայթել է։ Այդ հատվածում այս պահին մի քանի մետր նոր խողովակ է տեղադրվում, ջուրը այսօր այդ տարածաշրջանում կբացվի»,-ասաց Նաիրի Հովհաննիսյանը։

Վերջինս նշեց, որ երեկվանից Շվանիձորում ջրում են, երեք պոմպերն աշխատում են, ինքնահոս ջրի խողովակի հետ կապված էլ մանր գործեր կային, բոլորն արվել է, այսօրվանից բոլորը կջրեն։


Նա նշեց, որ ջրի բացակայության պատճառը եղել է Մեղրի քաղաքի ինքնահոս ջրի 730 մմ խողովակաշարի վթարը։

«Այդպես չպիտի լիներ, այնտեղ հիդրոհարված է եղել, օդամղիչ է տեղադրված, ևս մեկն էլ ենք տեղադրում, որպեսզի էլ նման խնդիր չունենանք»,-ասաց Նաիրի Հովհաննիսյանը։

Հարցին, թե հնարավո՞ր է խողովակի վթարը դիտավորություն լինի, Նաիրի Հովհաննիսյանն ասաց, որ բացառում է, խնդիրը ամբողջովին բնության կողմից է եղել։



Նաիրի Հովհաննիսյանի հավաստիացմամբ՝ այս պահին Ալվանքն ու Շվանիձորը ջրվում է պոմպերով, իսկ Նռնաձորում ինքնահոսով են տալու, օրվա վերջում ամբողջությամբ ջուր կլինի նաև Մեղրիում։

Մենք կապ հաստատեցինք նաև Շվանիձորի մի քանի բնակիչների հետ, և մեզ տեղեկացրեցին, որ Շվանիձորում պոմպերի միջոցով հենց այս պահին ջրում են գյուղի ներքևի հատվածները, շուտով ջուրը կհասնի նաև վերևի հատվածներ։

Ըստ շվանիձորցիների՝ ինքնահոս եղանակով նույնպես փորձել են ջուր տալ, սակայն դեռևս չի ստացվել։

Сообщение Մեղրի մտնող ինքնահոս ջրի խողովակը 10 օրվա մեջ 6 անգամ պայթել է․ Շվանիձոր և Ալվանք համայնքներում արդեն ջրում են․ Սյունիք ՋՕԸ գործադիր տնօրեն появились сначала на MediaNews.


от admin

-->