>


Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը ձերբակալված է: Այս մասին  հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:








Քոչարյանի զոհերը

Ավելի վաղ Զաքարյանի փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել  էր, որ այսօր՝ ժամը 00։00-ի սահմաններում, պայմանավորվածության համաձայն, ինքնակամ ներկայացել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության շենք:

«Ոստիկանները ձևացրել են, թե իբրև տեղյակ չեն, թե ինչու ենք եկել և առաջարկել են սպասել, մինչև ճշտում կատարեն։ Այդ ընթացքում ժամանակ շահելով, ընդամենը մոտ 2-3 րոպե անց նույն ոստիկանության շենքի մեկ այլ մուտքից դուրս են եկել ոստիկանական 2 միկրոավտոբուսներ, դրանից դուրս են թափվել բազմաթիվ դիմակավորված և ինքնաձիգավոր անձինք, անօրինական կարգով և անհամաչափ ուժ ու բռնություն գործադրելով «առանձնապես վտանգավոր հանցագործ» Մխիթար Զաքարյանին պառկեցրել են գետնին՝ նկարահանել, որից հետո բռնությամբ ներս տարել, այդ ընթացքում խոչընդոտելով նաև փաստաբանների գործունեությանը։ Ոստիկանների անօրինական գործողությունների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել»,- մասնավորապես գրել է փաստաբանը:


Սարգսյանը իր գրառման մեջ նաև նշել է, որ Զաքարյանի ձերբակալման հիմքերը անհիմն են. «Ձերբակալման հիմքն այն ակնհայտ կեղծ տեղեկություններ են, թե իբրև ոստիկանության Մեղրիի բաժնի աշխատակիցները բազմաթիվ այցեր են կատարել Մխիթար Զաքարյանի տուն, սակայն դռները փակ լինելու պատճառով չեն կարողացել քննիչի մոտ ներկայանալու ծանուցագիր հանձնել։ Իրականում ոստիկանները տեղեկացված են եղել, որ ընտանիքի անդամը հատուկ տանը սպասում է: Դիտավորյալ չեն հանձնել և չեն տեղեկացրել։ Պնդում եմ, որ այդ ծանուցագիրը հանձնելու անհնարինության մասին տեղեկություններն ակնհայտ կեղծ են, որոնց վերաբերյալ ունեմ անհերքելի ապացույցներ»,-ասված է հայտարարության մեջ:



Թե ինչ գործի շրջանակներում է Զաքարյանը ձերբակալվել և ինչ կասկածանքով, դեռևս հայտնի չէ:

Հիշեցնենք, որ Մեղրիի համայնքապետը հրաժարական է տվել հուլիսի 9-ին, առաջիկա սեպտեմբեր ամսին լրանում էր նրա պաշտոնավարման ժամկետը:

Сообщение Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը ձերբակալված է появились сначала на MediaNews.


от admin

-->