>


Ազգային Անվտանգության ծառայությունը կաշառքի գործով բռնել է «Ս.Թերեզայի» անվան բժշկական համալսարանի ռեկտորին:








Քոչարյանի զոհերը

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հուլիսի 9-ին իրավապահներին տեղեկություն է հասել, որ «Ս.Թերեզայի» անվան բժշկական համալսարանի ռեկտորը, Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուհի՝ Լալիտա Ռավիկալա Նաթհից ապրիլին պահանջել և մայիսի 25-ին ստացվել է 1.390.620 դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար կաշառք: Արդյունքում, ԱԱԾ-ն իմանալով դեպքի մասին. անմիջապես բռնել է ռեկտորին: Արդյունքում, ՀՀ քննչական դեպարտամենտում հունիսի 1-ին հարուցվել է, քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրիք . 200 հոդվածի, 3-րդ մասի հատկանիշներով: Մեզ հայտնի դարձավ որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում կատարվում է նախաքննություն:


Հիշեցնենք, որ 2017 թվականին հունվարի 13-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ 3 ոչ պետական բուհերի ռեկտորների մեղադրանք է առաջադրվել կեղծ դիպլոմներ տալու համար: Բացահայտվել էր, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից հավատարմագրված ու Երեւան քաղաքում եւ մարզերում գործող որոշ ոչ պետական բուհերի ռեկտորներ շահադիտական դրդումներով կեղծ ավարտական դիպլոմներ են հատկացրել դասընթացներին չմասնակցած, իսկ առանձին դեպքերում նաեւ ընթացիկ ու ավարտական քննություններին չներկայացած անձանց:

Եվ ահա Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան» ռեկտոր Լարիսա Համբարձումյանին այս արարքի համար մեղադրանք էր առաջադրվել, եւ դատարանի որոշման համաձայն, նա կատարարծ արարքի համար տուգանվել էր 300 հազար դրամով: Եվ հիմա ռեկտորը կրկին հայտնվել է իրավապահների տեսադաշտում, քննությունը ցույց կտա, թե ռեկտորը այս անգամ մեղավոր է, թե ոչ :



Сообщение ԱԱԾ-ն կաշառքի գործով բռնել է «Ս.Թերեզայի» անվան բժշկական համալսարանի ռեկտորին появились сначала на MediaNews.


от admin

-->