>


«Ես չեմ կարծում, որ Ղարաբաղի հարցի հետ կապված մոտ ժամանակներում առաջընթաց կլինի։ Ադրբեջանը պրակտիկորեն հրաժարվում է քննարկել ղարաբաղյան խնդիրը։ Եվ Ադրբեջանից, այդ թվում՝ նրանց նախագահից, գալիս է դիսկուրս, որ ղարաբաղյան խնդիր չկա։ Դա իհարկե այդպես չէ, խնդիր կա, այն ոչ մի տեղ չի կորել»,-այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։








Քոչարյանի զոհերը

Նա նշեց, որ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը դա ղարաբաղյան խնդրի կարգավորման համաձայնագիր չի եղել, դա եղել է կրակի դադարեցման, պատերազմի դադարեցման համաձայնագիր։

Քաղաքագետի խոսքով՝ այնտեղ որևէ խոսք չի գնացել Արցախի կարգավիճակի, երաշխիքների, գործընթացների և բանակցությունների մասին։


«Այն խնդիրը, որն այս պահին կանգնած է Հայաստանի առջև՝ Ադրբեջանի հետ փոխհարաբերություններում, դա սահմանների խնդիրն է, այսինքն՝ այն տարածքների, որոնք Ադրբեջանը կամաց-կամաց պոկում է Հայաստանից, այդ սահմաններում կայունության խնդիրը, այսինքն՝ անվտանգության ապահովումը երրորդ կողմի՝ Ռուսաստանի կողմից, և ճանապարհների խնդիրը, այսինքն՝ Հայաստանի շուրջ կոմունիկացիաների բացում»,-ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը։



Վերջինս նշեց, որ ակնհայտ է, որ Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ հենց սա էլ քննարկել է։ Նրա խոսքով եթե պուտինյան լեզվից թարգմանենք համամարդկային լեզվով, ապա Պուտինը փաստացի ասել է, որ իրենք պատրաստ են աշխատել Հայաստանի այն իշխանության հետ, որը կա։

«Այսինքն՝ մենք պատրաստ ենք աշխատել Փաշինյանի հետ, դա մեզ ձեռնտու է, գործընթացը կշարունակվի։ Ես չեմ կարծում, որ հենց վաղը առաջընթաց կարձանագրվի, կամ որ այդ հանդիպմանը ճակատագրական որոշումներ են կայացվել»,-հավելեց քաղաքագետը։

Сообщение «Պուտինը փաստացի ասել է, որ իրենք պատրաստ են աշխատել Հայաստանի այն իշխանության հետ, որը կա, այսինքն՝ Փաշինյանի…»․ Ալեքսանդր Իսկանդարյան появились сначала на MediaNews.


от admin

-->