>

«Քարոզարշավի ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը խայտառակ պահվածք էր դրսևորում»,- ՍԴ-ում հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:




Քոչարյանի զոհերը

«ՉԻ». Իսկ ժամանակին դեղին մամուլը մեծ հարստություններ և ունեցվածք էր վերագրում արդարադատության նախկին նախարարին ու նրա եղբայրներին: Մինչդեռ պարզվում է, որ մինչև վերջերս նախկին նախարարի տանը անգամ հեռուստացույց չի եղել, նա չի տեսել, թե ինչ է ցուցադրել նույն Հանրային հեռուստաընկերությունը իրենց իշխանության տարիներին:





Համոզված ենք, որ եթե տեսներ, ապա հաստատ չէր հանդուրժի և հայցախեղդ կաներ Գրիգոր Ամալյանին ու մնացածին:


Հասկանալու համար, թե ինչ է նշանակում խայտառակ պահվածք, Դավիթ Հարությունյանը պետք է դիտի 2003 և 2008 թվականների քարոզարշավի տեսագրությունները:

Օրինակ՝ տեսնի, թե ինչպես է Հանրային հեռուստատեսությունը «հարցախույզ» անցկացնում. 5 րոպեանոց ռեպորտաժում 40 հոգի ասում են, որ քվեարկելու են Քոչարյանի օգտին և միայն մեկը, ամենավերջում ասում է՝ քվեարկելու է Կարեն Դեմիրճյանի օգտին, որն այդ պահին արդեն 4 տարի սպանված էր:



Կամ կարող է համեմատաբար ավելի թարմ տեսանյութ դիտել: 2008 թվականի ընդդիմության հանրահավաքն են իբր ցուցադրում, այնպես, որ տպավորություն ստեղծվի, թե առավելագույնը մի հազար մարդ է մասնակցում, լրագրողն էլ իր կողմից ավելացնում է՝ հիմնականում մարդիկ խմիչքի և այլ խթանիչ միջոցների ազդեցության տակ են:

Ներկայիս Հ1-ը շատ հաց ու պանիր պետք է ուտի, որ հասնի այդ մակարդակին:

Сообщение Նախկին նախարարի տանը անգամ հեռուստացույց չի եղել, նա չի տեսել, թե ինչ է ցուցադրել նույն Հանրայինը իրենց իշխանության տարիներին появились сначала на MediaNews.


от admin

-->