>


Երասխ-Երևան մայրուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 1 զինծառայող հոսպիտալացման ճանապարհին մահացել է, ևս 5-ը վնասվածքներով հոսպիտալացվել են:








Քոչարյանի զոհերը

Այս մասին հայտնում է ՔԿ-ն՝ մանրամասներ փոխանցելով դեպքից:

Ըստ այդմ, հուլիսի 10-ին ժամը 2-ի սահմաններում Երասխ֊Երևան ավտոմայրուղու 14-րդ կիլոմետր հատվածում Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայողն իր կողմից վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ՊՆ մեկ այլ զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուազ Պատրիոտ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։


Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ ավտոպատահարի հետևանքով 6 պայմանագրային զինծառայողներ մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են, նրանցից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։



Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ «Օպել Աստրա» ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները, ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու կասկածանքով։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։

Сообщение Երասխ-Երևան մայրուղու ավտովթարի հետևանքով 1 զինծառայող է մահացել, ևս 5-ը վնասվածքներով հոսպիտալացվել են. ՔԿ появились сначала на MediaNews.


от admin

-->