>


Բարձրագույն դատական խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով որոշում կայացնելու։ Այս մասին հայտնում է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի ֆեյսբուքյան էջը։








Քոչարյանի զոհերը

«Բարձրագույն դատական խորհրդում այսօր՝ հուլիսի 12-ին, ավարտվեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը։ Հիշեցնենք, որ միջնորդությունը ներկայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:


Ռուբեն Վարդազարյանն ու նրա ներկայացուցիչներն այսօրվա նիստին ներկա չէին:

ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի հուլիսի 26-ին՝ ժամը 15.00-ին»,- ասված է հայտարարության մեջ:



Сообщение Այս պահին Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով որոշում է կայացվում появились сначала на MediaNews.


от admin

-->