>


Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկու փողոցում բռնություն է կիրառվել փողոցը փակած անչափահաս ցուցարարների նկատմամբ:








Քոչարյանի զոհերը

Մի քանի երիտասարդներ դուրս են եկել արտասահմանյան պետհամարանիշով մոխրագույն Toyota Corolla մեքենայից եւ մահակներով հարձակվել անչափահաս ցուցարարների վրա, ձեռքով, ոտքով, մահակով հարվածներ հասցնելով՝ ծեծել նրանց։ Ապա նստել են մեքենան ու փախել։


Սրա վերաբերյալ տարբեր կայքերում տեսանյութեր են տարածվել, որտեղ երեւում է ցուցարարների վրա հարձակվող երեք-չորս երիտասարդ։ Նույն օրը պարզվեց, որ անչափահասներին մահակով ծեծի ենթարկածը Վովայի Արշակի եղբայրն է՝ Սարգիս Հակոբյանը, մյուսը նրա սանիկն ու ընկերը. նրանցից մեկի անունը Գագիկ Ազարյան է: Սույն քրեական գործի շրջանակներում Վարուժան Ավետիսյանի անչափահաս որդին տուժող է ճանաչվել:

Ինչ վերաբերում է Դավիթ Ավետիսյանին առեւանգելու դրվագին, ապա նախաքննական մարմինն այսօր հաղորդագրություն տարածեց, նշելով, որ նրանց ինքնությունները դեռ հայտնի չեն: Ի դեպ, համացանցում կար հրապարկված տեսանյութ եւ ժամերի հարց էր նրանց նույնականացնելն ու հայտնաբերելը:



Сообщение Մասիսի քաղաքապետի եղբայրը ներգրավված է նաև կազմակերպված մարմնավաճառության գործում появились сначала на MediaNews.


от admin

-->