>


Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի գործն ուղարկվել է դատարան։ Նիստը նախագահելու է դատավոր Նապոլեոն Ազիզյանը։ Առաջին նիստը նշանակել է հուլիսի 14-ին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։








Քոչարյանի զոհերը

Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ պաշտոնական դիրքն օգտագործելով զբաղվել է ապօրինի ձեռնարկատիրությամբ և առանց պայմանագրի ընդերքի օգտագործմամբ, որն էական վնաս է պատճառել Գորիս համայնքի և հասարակության օրինական շահերին, շրջակա միջավայրին և ընդերքում պարփակված օգտակար հանածոներին, առանձնապես խոշոր վնաս՝ անձանց և պետությանը:

Բացի այդ, Առուշ Առուշանյանը մեղադրվում է 2020 թվականի օգոստոսի 28-ին իր ընկերների՝ Էրիկ Արթուրի Աղաջանյանի և Հարութ Սամվելի Լալազարյանի հետ՝ խմբի կազմում, խուլիգանական դրդումներով Արթուր Վահրամի Գյուրջյանի առողջությանը դիտավորությամբ կյանքի համար ոչ վտանգավոր մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ: Միջադեպը կապված է Առուշ Առուշանյանի մեքենան շրջանցելու հետ։


Առուշ Առուշանյանի վերոգրյալ գործողությունների հետևանքով Արթուր Գյուրջյանը ստացել է գլխուղեղի ցնցումով ուղեկցված գանգուղեղային փակ վնասվածքի, քթոսկրերի փակ կոտրվածքի, ձախ աչքի այտուցի և սալջարդի, ստորին շրթունքի ձախ կեսի ներսային մակերեսի սալջարդ վերքի, կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսի քերծվածքի ձևով արտահայտված մարմնական վնասվածքներ, որոնք վերջինիս առողջությանը պատճառել են միջին ծանրության վնաս:



Ամբաստանյալի աթոռին են նաև Հարութ Լալազարյանը, Էրիկ Աղաջանյանը և Սամվել Դինունցը։

Գործով 70 տուժող կա։

Сообщение Գորիսի համայնքապետի նկատմամբ հարուցված գործով 70 տուժող появились сначала на MediaNews.


от admin

-->