>


Հուլիսի 3-ին Գյումրու փողոցներից մեկում գտնված և Ավստրիական մանկական հիվանդանոց տեղափոխված նորածինն առողջ է, արդեն վիճակը կայուն է: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի տնօրեն Ավետիսյանը:








Քոչարյանի զոհերը

«Առողջ երեխա է, պորտալարը նորմալ չէին կտրել, բայց խնդիրներ արդեն չկան: Չգիտենք՝ ովքեր են ծնողները, հնարավոր բոլոր ստուգումներն անցել է նորածինը, անալիզներ են արվել նույնիսկ սեռավարակների առկայությունը բացառելու համար: Ամեն ձևով նորմալ երեխա է»,- ասաց Ավետիսյանը:

Երեխան հավանաբար առաջիկա 1-2 օրը հիվանդանոցից մանկատուն կտեղափոխվի:


Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն այս պահին սպասում է, որ համապատասխան մարմինը կարգավորի երեխայի ծննդյան վկայականի և այլ փաստաթղթերի խնդիրը, որպեսզի փոքրիկն անցնի նախարարության խնամակալությանը:



«Երբ փաստաթղթերը լինեն, նախարարությունն արդեն կկարողանա հստակեցնել, թե երեխայի հետագա խնամքը որտեղ և որ հաստատությունում կկազմակերպվի»,- տեղեկացրին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից:

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ի առավոտյան, ժամը 10:00-10:30-ի սահմաններում Գյումրու Ավտոկայանի մերձակա հատվածի տներից մեկի պարսպի տակ բարուրով փաթաթված նորածին երեխա էր հայտնաբերվել: Նորածինը տեղափոխվել էր Ավստրիական մանկական հիվանդանոց: Փաստով հարուցված է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-106 հոդվածի հատկանիշերով (Մոր կողմից նորածին երեխայի սպանության փորձ):

Сообщение Գյումրու փողոցներից մեկում գտնված նորածինը բացարձակ առողջ է․ ինչ է սպասվում նրան появились сначала на MediaNews.


от admin

-->