>

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Քարակերտ համայնքի 6 փողոցում 7245 քմ ասֆալտապատում կիրականացվի։




Քոչարյանի զոհերը

Ասֆալտապատում է իրականացվելու հետեւյալ փողոցներում․





Ավ. Իսահակյան — 1390քմ
Մ. Սարյան — 242,5 քմ
Կամոյի — 1355 քմ
Հ. Շիրազ — 967,5 քմ
Հր. Քոչար — 1395 քմ
Ե. Չարենց — 1895 քմ

Վերոնշյալ ներհամայնքային ճանապարհները գրեթե ծածկույթ չունեն: Համայնքային միջոցներով պարբերաբար փոսալցում է իրականացվում, ինչն էլ խնդրի կարճատև և ոչ արդյունավետ լուծում է ապահովում:


Ծրագրի շրջանակում նախատեսվում է 5 սմ մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկույթի ապահովում:



Ծրագրի իրականացման արդյունքում ճանապարհների երթևեկելի հատվածի լայնությունը կդառնա 5 մ՝ առավել հարմարավետ տեղաշարժ ապահովելով հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար: Նախատեսվող աշխատանքների արդյունքում կանհետանա նաև անձրևից ու ձնհալից հետո առաջացող ցեխը, իսկ նորմալ եղանակային պայմաններում՝ փոշին:

Ծրագրի շահառուների թիվը 15 000 է:

Աշխատանքների իրականացման ընթացքում կստեղծվի 20-40 ժամանակավոր աշխատատեղ:

Сообщение Քարակերտ համայնքի 6 փողոցում ասֆալտապատում կիրականացվի появились сначала на MediaNews.


от admin

-->