>




Քոչարյանի զոհերը

Դատարանը Որոտան վարչական շրջանի ղեկավար Սուրեն Օհանջանյանին ձերբակալելու որոշումը ոչ իրավաչափ է ճանաչել, սակայն նրանք 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։





Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության, «facebook.com» կայքէջի «aravot.am» օգտատիրոջ 2021թ. հունիսի 10-ի` «Օրինական կաշա՞ռք, թե՞ … Գորիսի համայնքի ղեկավարը համաձայն չէ» վերտառությամբ հրապարակման առթիվ նախապատրաստված նյութերով հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան բնակավայրի ղեկավարը, 2021թ. հունիսի 20-ին անցկացված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նույն գյուղի բնակիչների հետ կազմակերպել է հանդիպումներ, որոնց ներկա է գտնվել նաև Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը:




Նկատի ունենալով, որ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատարի որոշմամբ բնակիչներին սոցիալական աջակցություն տրամադրելու դեպքերը, առերևույթ պարունակում են նաև ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված (ընտրակաշառք տալու և ստանալու) հանցագործությունների հատկանիշներ, ուստի՝ 2021թ. հուլիսի 8-ին ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով հարուցվել է նոր քրեական գործ, որն ըստ քննչական ենթակայության ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: ՀՀ ՀՔԾ ու ՀՀ ՔԿ քննիչների կազմից ձևավորվել է քննչական խումբ:

Сообщение Որոտանի գյուղապետը 2 ամսով կալանավորվել է появились сначала на MediaNews.


от admin

-->