>




Քոչարյանի զոհերը

Այսօր՝ հուլիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում քաղաքացիների և ոստիկանության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Հ. Ղազարյանի կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Ստեփանավանի բաժին, որ շրջագայության ժամանակ իրեն են մոտեցել մի խումբ քաղաքացիներ և հայտնել, որ Ստեփանավան քաղաքի կամրջի կենտրոնական հատվածում մի քաղաքացի անցել է կամրջի ճաղավանդակների վտանգավոր եզրագիծը և ցանկանում է իրեն ցած նետել:





Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Բագրատունյանի գլխավորությամբ: Վերջինս որոշ ժամանակ բանակցություններ է վարել այդ քաղաքացու հետ, ով այնուհետև հրաժարվել է այդ ծայրահեղ քայլին դիմել և Ստեփանավանի ոստիկանապետի ուղեկցությամբ տեղափոխվել է ոստիկանության Ստեփանավանի բաժին:




Քաղաքացին Լոռու մարզի 27-ամյա բնակիչ է, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող և այդ ծայրահեղ քայլին ցանկացել է դիմել անձնական խնդիրներից ելնելով: Փաստի առթիվ ոստիկանության Ստեփանվանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Сообщение Արտակարգ դեպք Լոռու մարզում. Ստեփանավանի ոստիկանապետը փրկել է 27-ամյա պայմանագրային զինծառայողի կյանքը появились сначала на MediaNews.


от admin

-->